Ադրբեջանցի որդեկորույս կինը մեղադրում է երկրի ղեկավարությանն ու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց անխիղճներ, անաստվածներ և անհավատներ անվանելով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցի որդեկորույս մայրը տեսանյութի միջոցով դիմում է ադրբեջանցի երիտասարդներին՝ զինկոմիսարիատ գնալ և նշել, որ իրենք կգնան պատերազմելու միայն Իլհամի և այլ բարձրաստիճան պաշտնյաների տղաների գնալու դեպքում: Նյութը մշակել ենք՝ հիմնվելով YouTube-ում հրապարակված տեսանյութի վրա:
Կինը մեղադրում է երկրի ղեկավարությանն ու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց անխիղճներ, անաստվածներ և անհավատներ անվանելով, և նշում է, որ իր գերդաստանը բազմաթիվ զոհեր է տվել մարտի դաշտում: Նա շեշտում է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ բարեկեցիկ կյանքով ապրողները գնում են իրենց՝ աղքատների մոտ, սակայն նրանցից ոչ մեկի որդին չի մասնակցում երկրի պաշտպանությանը, մինչդեռ նրանք են «ուտում» երկրի ունեցվածքը:
Կինը նաև պահանջում է, որ Ալիևն ազատ արձակի ադրբեջանցի մայրերի բանտարկյալ որդիներին և ներում շնորհի նրանց, քանի որ մինչ նրանք պաշտպանում էին հայրենիքը, ղեկավարներն անգամ երկրում չէին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը