ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիեզերքը ստիպելու է, որ իրադարձությունների ողջ ընթացքը 180 աստիճանով փոխվի դեպի մեզ. Վազգեն Գևորգյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել: Այն բավական բուռն քննարկման արժանացավ: Խոսքը արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտի մասին կանխատեսմանն ու հայկական կողմի հաղթանակին էր վերաբերում: Հասկանալու համար, թե իրականում խոսքն ինչ հաշվարկների մասին է 1or.am-ը որոշ հարցեր ուղղեց անկախ փորձագետին, որը կարծում ենք օգտակար կլինի մեր պայքարի ճանապարհին:

Վ. Գևորգյանի տեղեկացմամբ, աշխարհը վաղուց ինչ-որ քայլ ձեռնարկելիս նախ նայում է տիեզերքին, քանի որ այն նախ տիեզերքում է գոյանում, հետո նոր արտահայտվում է երկրի վրա: Ու, չնայած, այդ գործոնը հայերը հաշվի չեն առնում, սակայն, փորձագետի կարծիքով՝ ժամանակն է հնագույն քաղաքակրթություններից մեզ հասած գիտություններին ևս ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա, պարզվում է, որ նրանք վաղուց են սպասել 2020-ի սեպտեմբերի 27-ին:

«Երբ նայեցի տիեզերական քարտեզին, տեսա, որ ադրբեջանա-թուրքական կողմը ոչ միայն շատ յուրահատուկ օր է ընտրել, այլև մեր թշնամին երկար տարիներ է սպասել այդ օրվան: Սեպտեմբերի 27-ին Լուսինը գտվում էր Այծեղջյուր համաստեղության մեջ և 77-րդ փուլում, որը պետք է աճեր մինչև լիալուսին դառնալը: Բայց զարմանալին ոչ թե դա էր, այլ այն, որ Լուսինը 5 օրվա ընթացքում պետք է միանար Մարս մոլորակին: Այսինքն, սդրբեջանական կողմը իր ձեռնարկած բլից-կրկիգը դրանով էր հաշվարկել: Իհարկե, կարելի էր այս ամենին չհավատալ, բայց ինչո՞ւ եմ համոզված, որ այս ամենը ոչ թե համընկնում է, այլ հստակ հաշվարկ, քանի որ ըստ թշնամու պլանի, որոնք լուսնապաշտներ են, պետք է օգտվեին մի քանի համընկնումներից, որը հարյուր տարին մեկ անգամ է տեղի ունենում: Եվ հիմա, երբ նայում եմ տիեզերական քարտեզին ու այդ ամենը համեմատում եմ երկրի վրա կատարվող գործողությունների հետ, ապշում եմ, թե գործողություններն ինչ ճշգրտությամբ են ընթանում և համընկնում»,- ասաց Վ. Գևորգյանը:

Փորձագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ 2013-ից փոփոխվել է նաև ատոմի միջուկի դրական լիցք ունեցող տարրական մասնիկի՝ պրոտոնի արժեքը, ինչը նշանակում է, որ մեզ հայտնի ֆիզիկայի օրենքները ևս փոփոխության են ենթարկվել՝ փոխելով նաև ողջ աշխարհը: Անկախ հետազոտողի կարծիքով դա է պատճառը, որ ներկայումս կարելի է այնպիսի երևույթներ տեսնել, որոնք նախկինում տեսանելի չէին, բայց այդ ամենն իմանալուց բացի, պետք է դրանից օգտվել, ոչ թե այն անտեսել:

«Դա նման է առանց անտենա միացնելու հեռուստացույց դիտելուն, կամ էլեկտրական սարքն առանց հոսանքի աղբյուրին միացնելու օգտագործելուն: Եվ, չնայած մենք չենք օգտվում հնագույն գիտելիքների հնարավորությունից, բայց Տիեզերքը սկսել է մեր օգտին աշխատել, ցույց տալով իր հզորությունը: Մեզ պետք է միայն ուղղորդվել դեպի տիեզերական գիտելիքներ, որպեսզի ավելի հզորանանք և կարողանանք ավելի հզոր քայլեր իրականացնել: Ի դեպ, հայ ազգի ոգեղենության շնորհիվ է, որ միահամուռ ոտքի կանգնեցինք և դարձանք մեկ բռունցք, որը հայի իրական արժեհամակարգն է: Հիմա մենք գտնվում ենք տիեզերական զրոյական կետում, որը տևել է 4000 տարի: Այս ընթացքում գործել է Բելի համակարգը, որը այլ կերպ կոչվում է գլոբալիստական համակարգ, բայց այն արդեն սկսել է քանդվել: Ուզենք, թե չուզենք այն քանդվելու է, որը տեսնելու է ողջ աշխարհը: Ինչ վերաբերում է տիեզերքում կատարվող գործընթացներին, որը արտացոլվեց նաև երկրի վրա հոկտեմբերի 10-12-ին, հակառակորդին դուրս շպրտեցին և հիմա ընթանում է երկրորդ փուլը: Սա հիմնավորվում է հոկտեմբերի 5-ին գրանցված հայկական 0 ժամին կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, որը ոչ թե կարծիք է, այլ գիտականորեն հիմնավորված փաստ: Նոյեմբերի 1-ի 0 ժամին այս պայքարին կմիանա Սիրիուս աստղը, որը կամբողջացնի տեզերքում տեղի ունեցող պայքարը, և պատերազմը կհանգուցալուծվի: Այսինքն՝ ներկայումս քաղաքակրթական պայքարի մեջ ենք և եթե անգամ ցանկանանք, միևնույն է, չենք պարտվելու, քանի որ մեզանից յուրաքանչյուրն այս պահին օժտված է Հայկյան տիեզերական հզոր ուժով: Պետք է հստակ իմանալ, որ այս օրերին ողջ աշխարհում մեր դեմ գործող ցանկացած ուժի դեմ է դուրս գալու նաև ողջ տիեզերքը, իսկ մենք միանշանակ հաղթելու ենք: Տիեզերքը ստիպելու է, որ իրադարձությունների ողջ ընթացքը 180 աստիճանով փոխվի դեպի մեր կողմը, դեպի ճշմարտությունը, դեպի արդարությունը»,- ասաց Վ. Գևորգյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular