ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանային շուկայում վերջին շրջանում նկատվում են գնային նոր տեղաշարժեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին ամիսներին սպառողական վարկերի աճը բանկերի վարկային պորտֆելում էապես դանդաղել է։ Ակնհայտ է, որ ֆինանսական հաստատությունները սկսել են զգուշանալ սպառողական վարկերի տրամադրումից։ Դրանք այն վարկերն են, որոնք մարդիկ վերցնում են՝ առավելապես իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար։

Ընդունված է ասել, որ սպառողական վարկերի ավելացումը լավ օրից չի գալիս։ Այլ հնարավորություններ չունենալով՝ մարդիկ ստիպված են լինում օգտվել վարկային թանկ միջոցներից։

Նշենք, որ սպառողական վարկերը համարվում են վարկերի ամենաթանկ հատվածներից մեկը, եթե ոչ՝ ամենաթանկը։ Դրանց գինը բանկային համակարգում հասնում է տարեկան ընդհուպ մինչև 24 տոկոսի։

Ամեն դեպքում, դա չի խանգարում, որպեսզի շատերն օգտվեն սպառողական վարկերից։ Պատահական չէ, որ այսօր դրանք զբաղեցնում են բանկերի վարկային պորտֆելի ամենամեծ հատվածը, որը վերջին տարիներին էապես ավելացել է։

Սպառողական վարկերի նկատմամբ ակտիվությունն ավելի մեծացավ 2018-2019թթ.՝ կապված մի շարք գործոնների, այդ թվում՝ հատկապես դրսից տրանսպորտային միջոցներ ներկրելու բուռն գործընթացի հետ։ Շատեր փորձեցին այդ ճանապարհով ձեռք բերել տրանսպորտային միջոցներ՝ հետագայում, մաքսասակագնային նոր կարգավորումներով պայմանավորված, ավելի մեծ գին չվճարելու ակնկալիքով։

Բանկերի վարկային պորտֆելում, օգոստոսի վերջի դրությամբ, սպառողական վարկերն անցնում են 958 մլրդ դրամից։ Այն համարժեք է գրեթե 2 մլրդ դոլարի։ Սպառողական վարկերը կազմում են բանկերի վարկային պորտֆելի գրեթե 27 տոկոսը։

Նախորդ 3 տարվա ընթացքում դրանց տեսակարար կշիռն ավելացել է գրեթե 7 տոկոսային կետով։ Սա մեծ քայլ է նման ժամանակահատվածի կտրվածքով։

Անկախ նրանից, թե ինչի հետ է կապված եղել սպառողական վարկերի նման բարձր ակտիվությունը, ինչ-որ պահի դա որոշակի ռիսկեր է առաջացնում, եթե վարկային բեռի ավելացումը չի ուղեկցվում վարկառուների եկամուտների համարժեք աճով։ Առաջանում է շեղում վարկային բեռի և եկամուտների միջև, ինչը կարող է խնդիրներ ստեղծել այդ գումարների վերադարձելիության հետ կապված։ Թերևս, սա էլ ստիպում է բանկերին ավելի զգուշավոր լինել իրենց հետագա գործողություններում։ Մի բան, ինչն ըստ էության հիմա մենք նկատում են սպառողական վարկերի շուկայում։

Վերջին ամիսներին սպառողական վարկերի աճի դինամիկան էապես ընկել է։ Այդ երևույթը նկատվեց համավարակից անմիջապես հետո։

Մի պահ բանկերի սպառողական վարկերի պորտֆելը նույնիսկ նվազեց։ Դա արձանագրվեց մասնավորապես մարտից հետո, երբ հայտնի դարձավ, որ աստիճանաբար մտնում ենք համավարակի ակտիվ փուլ, և կառավարությունը ստիպված եղավ որոշակի սահմանափակումներ կիրառել։

Արդեն ապրիլին բանկերի սպառողական վարկերի պորտֆելը նվազեց 5 մլրդ դրամով։ Այդ միտումը պահպանվեց նաև մայիսին։ 2 ամսվա ընթացքում բանկերի սպառողական վարկերի պորտֆելը կրճատվեց ընդհանուր առմամբ 8 միլիարդով։

Հունիսին կորցրածը վերականգնվեց, սակայն արդեն չկար նախկին ակտիվությունը։ Հաջորդող շրջանում սպառողական վարկերի պորտֆելի աճն էապես դանդաղեց։ Հուլիսին այն ավելացավ՝ ընդամենը 1,2 միլիարդ, օգոստոսին՝ 1,6 մլրդ դրամով։

Ընդհանուր առմամբ մարտից հետո բանկերի սպառողական վարկերի պորտֆելի աճը կազմել է ընդամենը 6,5 միլիարդ։ Պատկերացնելու համար, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին ամիսներին այս հատվածում, նշենք, որ այս տարվա մարտին՝ փետրվարի նկատմամբ, սպառողական վարկերն ավելացել էին 17 մլրդ դրամով։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում բանկերը սկսել են զգուշավորություն ցուցաբերել սպառողական վարկերի տրամադրման նկատմամբ։ Դա կապված է հիմնականում վարկառուների եկամուտների փոփոխություններին։ Համավարակից հետո տնտեսական զարգացումներով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ հասարակության որոշ հատվածի մոտ տեղի է ունեցել եկամուտների  կրճատում, ինչը ստիպում է ֆինանսական հաստատություններին սահմանափակել սպառողական վարկերի նկատմամբ ներկայացվող պահանջարկը։

Մյուս կողմից՝ վերջին տարիների ակտիվ վարկավորումից հետո, ինչպես փաստել են Կենտրոնական բանկի ուսումնասիրությունները, տնային տնտեսությունների մոտ տեղի է ունեցել վարկային բեռի ծանրացում։ Մի բան, ինչն ահազանգ է բանկերի համար՝ իրենց հետագա գործողությունները կառուցելու ճանապարհին։

Հատկապես որ, դա ուղեկցվում է հասարակության եկամուտների կորուստներով և տնտեսության մեջ ձևավորված անորոշություններով ու անցանկալի երևույթներով։

Ի տարբերություն սպառողական վարկերի, վարկավորման ակտիվությունը շարունակել է համեմատաբար բարձր մնալ հիպոթեքի դեպքում, որքան էլ սա վարկային շուկայի այն մյուս՝ ոչ պակաս կարևոր հատվածն է, որը կրկին առնչվում է ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսություններին։

Ապրիլին արձանագրված նվազումից հետո, բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը մայիսից վերստին ավելացել է։ Այն ոչ միայն ամբողջությամբ հետ է բերել կորցրածը, այլև զգալիորեն առաջ է անցել նախորդ շրջանից։

Վերջին տվյալներով՝ բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 428 մլրդ դրամ։ Ապրիլի կրճատումից հետո ընկած 4 ամիսների ընթացքում այն ավելացել է 37 մլրդ դրամով։

Հիպոթեքի շուկայում պահպանված ակտիվությունը, ըստ ամենայնի, կապված է եղել եկամտային հարկի արտոնության հետ։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում քննարկվում է այդ արտոնության վերանայման հարցը։ Թերևս, դա էլ ստիպում է շատերին շտապել մինչ այդ օգտվելու դրա ընձեռած հնարավորությունից՝ իրենց բնակարանային կարիքը բավարարելու համար։

Հատկապես որ, բնակարանային շուկայում վերջին շրջանում նկատվում են գնային նոր տեղաշարժեր։ 2 տարի շարունակ արձանագրվող թանկացումից հետո՝ արդեն մի քանի ամիս է, ինչ շուկան մտել է գնանկումային փուլ։ Ճիշտ է, պաշտոնական տվյալների համաձայն՝ գները դեռևս չեն հասել նախորդ տարվա մակարդակին, բայց շարունակում են նվազել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular