ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ան­կա­րա­յի շուրջ տա­րա­ծաշր­ջա­նա­յին օղա­կը շա­րու­նակ­ում է սեղմ­վել․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։

Թուրքիայից եկող ահաբեկչական սպառնալիքի վտանգավորությունը շատ բարձր է հատկապես Արցախում, քանի որ Անկարան զբաղված է վարձկան զինյալներ և ահաբեկիչներ արտահանելով հակամարտության գոտի, որն ավելի է սրում իրավիճակը և դարձնում անկայուն։ Այսպիսի իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Խնդիրն այն է, որ ահաբեկչական վտանգը կարող է շատ արագ դուրս գալ հակամարտության շրջանակներից և հրդեհել ողջ տարածաշրջանը՝ առաջին հերթին վտանգներ ստեղծելով Ռուսաստանի և Իրանի համար։

Արցախյան հակամարտության ուղղությամբ Թուրքիայի սադրիչ գործելակերպի պատճառով Անկարայի վրա քիչ-քիչ միջազգային լուրջ ճնշումներ են սկսել նշմարվել։ Իսկ էրդողանյան վարչակարգի այն արդարացումները, թե իբր հայերի կողմից կռվում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, չեն անցնում, քանի որ նման հեքիաթներին նույնիսկ թուրք հասարակությունն է դժվարությամբ հավատում։ Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ, ըստ էության, Թուրքիային չի հաջողվում Արցախյան ուղղությամբ լուրջ հաջողություններ գրանցել։ Իսկ որպեսզի այդ երկրի նախագահ Էրդողանը սեփական հասարակությանը կերակրի կայսերապաշտական նոր հաղթանակներով, ակտիվացնում է Թուրքիայի գործողությունները մյուս ուղղություններով։ Թուրքիան կրկին Oruc Reis հետախուզական նավն ուղարկել է Միջերկրական ծովի վիճելի տարածք՝ կրկին սրելով Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտությունը։

Պատահական չէ, որ միջերկրածովյան տարածաշրջանում ներկայացված երկրները Թուրքիայի գործողություններին հակազդելու համար հակաթուրքական կոալիցիա են ձևավորել։ Իսկ Եվրամիությունը, խոստովանելով, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են Հունաստանի ինքնիշխան իրավունքների հետ, սպառնում է պատժամիջոցներ սահմանել: Ուշագրավ է նաև, որ Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությունը փորձում է իրականացնել մահմեդական աշխարհում Թուրքիայի լիդերության շղարշի ներքո՝ ներկայացնելով, թե իբր պաշտպանում է մահմեդականների շահերը, բայց իրականում միայն թուրքական շահերն է առաջ տանում, ինչի արդյունքում բազմաթիվ մահմեդական երկրներ դուրս են եկել թուրքական նկրտումների դեմ։

Լիբիայում, Իրաքում, Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունների ու ահաբեկչական որջեր ձևավորելու և ֆինանսավորելու արդյունքում այդ երկրի հեղինակությունը արաբական աշխարհում ուղղակի զրոյի է հավասարվել։ Արաբական պետությունների լիգան սպառնում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու։ Իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն իրենց վրա են վերցրել թուրքական քաղաքականությանը հակազդելուն ուղղված քայլերի իրականացման դերը։ Եվ գործնականում թուրքական ծավալապաշտական քաղաքականությանն արաբական երկրներից աջակցում է միայն Քաթարը, որի նկատմամբ արաբական մեծամասնությունը ևս պատժամիջոցներ է կիրառում։

Այնպես որ, Անկարայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակում է սեղմվել, որի արդյունքում կա՛մ Թուրքիան պետք է մեկընդմիշտ հրաժարվի իր նեոօսմանական ձգտումներից, կա՛մ էլ պետք է շարունակի իր ագրեսիվ գործողությունները և Մերձավոր Արևել քում դառնա պատժամիջոցների գլխավոր հասցեատերը, որի արդյունքում թուրքական հասարակության ներսում կարող են Էրդողանի վարչակարգի դեմ ուղղված նոր հուզումներ սկսվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular