Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲիլ Գեյթսը նախազգուշացրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աշնանն ավելի վատ կլինի: Այս մասին հաղորդել է Fox Business-ը:
- Աշունն ամառվանից ավելի վատ կլինի, - հայտարարել է նա:
Ըստ Գեյթսի՝ հիվանդացության ցուցանիշներն արդեն աճում են, իսկ ցուրտ եղանակի սկսվելուն պես մարդիկ կսկսեն ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքներում, ինչը կհանգեցնի վարակման թվի աճի:
Բացի այդ, Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ նախքան պատվաստանյութի ստեղծումը մարդիկ վիրուսի դեմ պայքարելու միայն մեկ միջոց ունեն՝ սեփական վարքը:
-Ցավոք, մեզ մոտ այս կապակցությամբ շատ հոգնածություն և նեգատիվ է կուտակվել: Իրականում դիմակային ռեժիմի պահպանումն ԱՄՆ-ում շատ վատ է, - եզրափակել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը