ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք այս պահին անհանգստանալու պատճառ չունենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am  կայքի զրուցակիցը համաճարակաբան Մարինե Խաչատրյանն է։

— Տիկին Խաչատրյան, վերջին մի քանի օրերին կարծես կորոնավիրուսի թվերը կրկին ավելացել են։ Ի՞նչ եք կարծում հա համավարակի տարածման երկրորդ ալիքն է։

— Կարծեմ ես ևս մեկ անգամ նշել էի, որ ցանկացած վիրուսային հիվանդություն ունենում է երկրորդ ալիք, երրորդ ալիք և այլն։ Մենք այս պահին անհանգստանալու պատճառ չունենք, որովհետև բնակչության զգալի մասը արդեն վարակվել է։ Շատ շատերը ովքեր որ հիվանդացել են, արդեն երկրորդ անգամ են հիվանդանում և մենք արդեն ունենք իմունային համակարգ և շատ անհանգստանալու բան չկա։ Հատկապես հիմա մենք ավելի շատ պետք է մտածենք այն երիտասարդ տղաների համար, ովքեր հիմա սահմանին կռվում են հայրենիքի համար։

— Պատերազմական իրավիճակ է Հայաստանում և այս իրավիճակը ստիպեց ժողովրդին երկրորդ անգամ երրորդ պլան մղել համավարակի կանոնների պահպանումը։ Արդյոք այդ կանոնները չպահպանելը չի նպաստել այս թվերի կտրուկ աճին։

— Ես չեմ կարծում, որ մինչև պատերազմը կանոնները լրիվ պահպանվել են, որովհետև բնակչության մեծ մասը դիմակը դրել է կամ քթի տակ կամ ծնոտին և դա, միանշանակ, կանոն պահպանել չի, ես վստահ եմ նաև, որ շատերը իրենց ձեռքերը 15 րոպե կամ մեկ ժամ պարբերականությամբ չեն լվացել և չեմ կարծում, որ ինչ-որ կանոնների պահպանման հարց է։ Պարզապես վիրուս է, որը պետք է լինի։ Ցանկացած վիրուսային հիվանդություն ունի իր սեզոնայնությունը և այս պահին գրիպն էլ է տարածվելու, հերպեսային հիվանդություններն էլ են ի հայտ գալու։ Մենք ունենք 8 տեսակի հերպես վիրուսային վարաքներ, որոնք շատ շուտով գլուխ կբարձրացնեն։ Ու եթե մենք սկսենք դրանք էլ հետազոտել, ապա կտեսնենք, որ կորոնավիրուսի թվերին գերազանցում են։ Ցանկացած վիրուսային հիվանդություն ունի իր վտանգները և այստեղ միայն կորոնավիրուսը չի, որի համար մենք պետք է անհանգստանանք, կա ավելի բարդ վիրուս՝ գրիպի վիրուսը, որը ավելի շատ վնասում է երեխաներին, որովհետև գրիպի վիրուսը երեխաների մոտ շատ արագ բերում է թոքաբորբի, ինչը երեխաների համար ավելի վտանգավոր է։ Պետք չի կենտրոնանալ կորոնավիրուսի վրա և պետք է համակերպվել, որ այդ վիրուսը արդեն կա և մենք ապրելու ենք իր հետ մեր ամբողջ կյանքում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular