ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտուլիացիայի ակտը ստորագրվելու է Բաքվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Արկադի Վարդանյանն է։

— Պարոն Վարդանյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ։ Ըստ ձեզ վարչապետը իր այդ ելույթով ի՞նչ ուղերձ հղեց ժողովրդին։

— Ես կարծում եմ, որ վարչապետը շատ ճիշտ ուղերձ հղեց և միակ թերությունը այդ ուղերձում, ինձ համար, նորից Ռուսաստանին սիրաշահելն էր։ Քանի որ մենք տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանի դերը նույնքան բացասական է, որքան միշտ եղել է մեր ամբողջ 100-ամյա պատմության ընթացքում։ Ռուսաստանը միայն գեղեցիկ խոսքեր է ասում, ցույց է տալիս, որ մտահոգ է ասելով, որ անհապաղ պետք է զինադադար լինի և այլն։ Որովհետև, եթե մենք համարվում ենք Ռուսաստանին մեր տարածաշրջանում համար մեկ դաշնակիցը, ապա պետք է Ռուսաստանի մոտեցումը այսպիսին չլիներ։ Այդ ամենից բացի արդեն իսկ պարզ է, որ եթե Թուրքիային հաջողվի բնաջնջել հայերին, ինչը ես բացառում եմ, ապա հաջորդ թիրախը լինելու է Ռուսաստանը՝ Հյուսիսային Կովկաս, Բաշկիրա, Թաթարիա, Յակուտիա մինչև Չինաստանի տարածք։ Եվ դա բոլորն էլ հասկանում են, ամենևին պետք չի լինել քաղաքագետ կամ փորձագետ, որովհետև դա պարզապես մակերեսին է և պետք է հասկանալ դա։ Իսկ ուղերձի մնացած մասը ես կարծում եմ տեղին էր և ժամանակին էր, որովհետև մենք նահանջելու իրավունք չունենք, որովհետև խոսքը գնում է ոչ միայն Արցախի անկախության, այլ խոսքը գնում է հայ ազգի գոյության մասին։ Էրդողանի վերջնական նպատակը հասկանալի է, նա ուզում է վերջացնել այն, ինչ չհաջողվեց Օսմանյան Թուրքիային 1915 թվականին։ Այսինքն վերջնականապես ցեղասպանության միջոցով ընդհանրապես օրակարգից հանել հայկական հարցը։ Իսկ քանի որ սա հնարավոր չի մենք պետք է մինչև վերջ կանգնենք և մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Օրեցօր միջազգային հանրությունը ավելի խորն է գիտակցում և հասկանում թե ինչ է կատարվում այստեղ։ Այստեղ մարդկային քաղաքակրթության պայքարն է գնում, որտեղ մենք մնացել ենք միայնակ, ճիշտ այնպես, ինչպես 100 կամ 105 տարի առաջ։ Բայց գուցե դա լավ է, որովհետև ինչպես ասում են «Չկա չարիք առանց բարիք» և մենք պետք է ամբողջ աշխարհին ապացուցենք, որ մենք այն միակ ազգն ենք, որը արժանի է լինել մարդկային քաղաքակրթության դրոշակակիր։ Ես չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք այս պատերազմում, ինչպես հաղթել ենք վերջին 100 տարիների ընթացքում։ Մենք այս անգամ էլ կհաղթենք և տրամաբանորեն էլ, երբ մտածում ես, հասկանում ես, որ այլ ելք լինել չի կարող, և ես համոզված եմ, որ մեր տղաները հերոսներ են, այնտեղ կանգնած յուրաքանչյուրը 18-20 տարեկան, յուրաքանչյուրը հերոս է և պետք է բոլորին էլ ազգային հերոսի կոչում տալ։ Ես լիահույս եմ և լավատես եմ,  որ արդեն իսկ կարող ենք ասել, որ հաղթանակը մերն է, որովհետև այն ինչ իրենք ծրագրել էին արդեն տապալել են։ Տեսեք թե մեր տղերքը ինչքան են «սատկացնում» այդ վարձկաններին և ադրբեջանցի կոչվածներին, որոնց շարքերում հիմնականում ոչխարի նման առաջ են քշում թալիշներին, լեզգիներին, ավարցիներին և դա էլ իրենց վրա շատ թանկ կնստի։ Այնպես որ Ադրբեջանն էլ է ներսից պայթելու իսկ հետո հերթը գալու է Թուրքիային և ինչպես առաջինը այնպես էլ երկրորդը ամբողջ աշխարհին կապացուցեն, որ իրենք որպես պետություն իրավունք չունեն գոյություն ունենալու այս աշխարհի վրա։ Պարզապես իրավունք չունեն, որովհետև քարանձավային հոգեբանությամբ առաջնորդվող բարբարոսները չպետք է իրավունք ունենան պետություն ունենալու և այսօր մեր հերոս տղաներն էլ են դա ապացուցում։

— Հիմա նոր թեզ է գործի դրվել՝ ճանաչում կամ անջատում հանուն փրկության։ Արցախի անկախության ճանաչման գործընթացը որքանո՞վ է հավանական հիմա կյանքի կոչել։ Եվ արդյոք համամի՞տ եք, որ նախ՝ մեկ այլ պետություն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, հետո նոր՝ Հայաստանը։

— Առհասարակ Արցախի անկախության ճանաչելը ես համարում եմ անտրամաբանական միտք։ Որովհետև անկախանալու է ումի՞ց, Հայաստանի՞ց։ Ի՞նչ անկախություն։ Արցախը դա Հայաստանի մաս է և անկախության մասին խոսք լինել անգամ չի կարող։ Դա փաստացի ռուսների նպատակն է, որովհետև նրանք ցանկանում են Արցախը անկախացնել և հետո իրենցով անել։ Միայն միացում պետք է լինի և ոչ մի անկախություն, ոչ մի զինադադար և կապիտուլիացիայի ակտը ստորագրվելու է Բաքվում։ Այ սա է լինելու տրամաբանական վերջը այս մղձավանջի։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular