ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան թնջուկի անկանխատեսելի հորիզոնները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ բավական հագեցած օրակարգ կար Արցախի հարցի վերաբերյալ, այն նախօրեին նկատելիորեն միջազգայնացվեց։ Մասնավորապես Սերգեյ Լավրովը, խոսելով Մոսկվայում հրադադարի եռակողմ պայմանավորվածության մասին, փաստացի ազդարարեց դրա կիրառման մեխանիզմը՝ առնվազն ընդհանուր տրամաբանությամբ: Փաստացի Լավրովը խոսել է այն մասին, որ հրադադարի վերահսկողությունը կարող են իրականացնել ռազմական դիտորդները: Նա ասել է, որ ճիշտ կլինի, եթե դրանք լինեն ռուսաստանյան դիտորդներ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ ռազմավարական դաշնակցային և գործընկերային հարաբերությունները: Այդպիսով, Լավրովի հայտարարությունից որոշակիորեն հնարավոր է եզրակացնել, որ ներկայումս հրադադարի շուրջ քննարկումներում ընթանում է հենց այն հարցը, թե ովքեր են լինելու հրադադարը հսկող ռազմական դիտորդները, դրանք լինելու են ռուսակա՞ն, թե՞ նաև այլ դիտորդներ: Այստեղ է, թերևս, նաև «գաղտնիքը», թե ինչու չի պահպանվում հրադադարը:

Կասկածից վեր է, որ, եթե դրված է դիտորդներով վերահսկման խնդիր, ապա այդ հարցում իրենց մասնակցությունն են պնդելու թե՛ Մինսկի խմբի մյուս համանախագահները, թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը: Եվ քանի դեռ չկա սկզբունքային համաձայնություն կամ փոխհամաձայնություն, ապա մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները կշարունակվեն: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը՝ ընդհուպ Վլադիմիր Պուտինի մակարդակով գնացել է այդպիսի նախաձեռնության՝ իսկ Պուտինի անձնական դերը նշել է Լավրովը՝ ասելով, որ 11 ժամ տևած բանակցությանը նա պարբերաբար միջամտել է և կապվել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, ապա, թերևս, ունի Երևանի և Բաքվի հետ աշխատանքում հրադադարի հասնելու ռեսուրս, պարզապես տվյալ պարագայում Մոսկվայի խնդիրը փաստորեն հենց ռուսաստանյան դիտորդների հանգամանքին հասնելն է:

Իսկ այստեղ արդեն աշխատանք է պահանջվում ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլևս վերը բերված ուժային կենտրոնների միջև: Ընդ որում, բուն խնդիրն այստեղ թերևս կարող են լինել Անկարան ու Թեհրանը, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարծես թե արտահայտվել են համանախագահության ձևաչափի պահպանման դեպքում Ռուսաստանի առանձնահատուկ դերի օգտին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular