ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն կկարողանա՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Շոյգուն կոչ է արել անհապաղ իրագործել հրադադարի վերաբերյալ մոսկովյան եռակողմ պայմանավորվածությունը: Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ արդյո՞ք Շոյգույի կոչը որևէ ազդեցություն կունենա Հասանովի և Ալիևի վրա: Այս հարցը առավել քան սուր է դառնում՝ հաշվի առնելով այն, որ Բաքուն հոկտեմբերի 14-ին թիրախավորել է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկա (Սկադ համակարգ)՝ իբրև թե Ադրբեջանի բնակավայրերի նկատմամբ պատրաստվող հարվածը կանխելու համար:

Այսինքն՝ Բաքուն ոչ միայն չի դադարեցնում գրոհները Արցախի ուղղությամբ, այլև գործնականում թիրախավորում է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող ռազմական տեխնիկա: Եվ սա փաստորեն՝ Շոյգուի հեռախոսազրույցի ֆոնին: Հետևաբար ևս մեկ անգամ առկա է հարցը՝ Շոյգուի խոսքը ունենալո՞ւ է որևէ ազդեցություն Բաքվի համար, որը ներկայումս ամբողջությամբ գտնվում է Անկարայի խոսքի ներքո: Ակնհայտ է նաև, որ միաժամանակ, Շոյգուն հոկտեմբերի 12-ին խոսել էր հենց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքրանի հետ: Ռուսական կողմը նշել էր, որ Շոյգուն Աքարի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ահաբեկիչների ներգրավման կապակցությամբ:

Թուրքական կողմի հաղորդագրությամբ՝ Աքարը հայտնել է Ադրբեջանին մինչև վերջ սատարելու մասին: Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Առերևույթ պարիտետային հաղորդագրությունը դե ֆակտո թերևս ամենևին նույնական չէ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ Շոյգուն հազիվ թե խոսել է նույն բանը: Կարո՞ղ է Մոսկվան լուծել իր գլխավոր խնդիրը այդ իմաստով՝ կտրել Բաքվին Անկարայից, այսպես ասած՝ խզել Բաքվի և Անկարայի միջև կապը և թելադրել իր քաղաքականությունն Ադրբեջանին: Եթե խաղի մեջ է մտել Շոյգուն, ապա պետք է ենթադրել, որ Մոսկվան սկսել է դիտարկել այդ հարցը լուծելու ընդհուպ կոշտ տարբերակներ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular