ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաղ­թենք ու խա­ղաղ ապ­րենք. յու­րա­քան­չյուրն անում է այն, ին­չը չի կա­րող չա­նել»․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի ավարտվում, այն չի ավարտվում ոչ միայն այն պատճառով, որ արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են ընթանում, այլ նաև այն պատճառով, որ յուրաքանչյուրս ամեն օր ու ժամ բախվում է սարսափելի իրականության հետ՝ կորցնում ենք մեր երիտասարդներին զինված ուժերում, քաղաքացիական զոհեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Այո՛, պատերազմն անողոք է, այն չի խնայում որևէ մեկին։ Այն փոխում է մարդու կյանքը, աշխարհայացքը, ստիպում վերանայել սկզբունքները, տակն ու վրա է անում հոգիդ։

Ամեն օր գնում ես վերարժևորման ճանապարհով։ Գուցե ոչ բոլորս, բայց շատերս։ Տղաները սահմանին պատմություն են կերտում, ամենացավալին՝ երբեմն սեփական կյանքի գնով: Իսկ մեզ «պարտքի տակ են թողնում», չէ որ պայքարում են մեր ու ապագա սերունդների համար: Օրերս «Փաստի» զրուցակիցներից մեկն ասաց՝ երբեմն զարմանում եմ, թե 18-19 տարեկան տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն։ Հետո ինքն իրեն լրացրեց՝ գեներով է փոխանցվում, դա պատմելով ու ասելով չէ։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տղաների սխրանքների մասին խոսելիս շեշտում է՝ զարմանալի ոչինչ չկա, այդպես էլ պետք է լիներ։ «Մենք միշտ էլ հիանալի զորավարներ, զինվորականներ ենք ունեցել։

Հիմա էլ մեր զինված ուժերում նույն պատկերն է։ Այլ կերպ լինել չէր կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաթյանը։ Նշում է՝ նույն համատեքստում սպասելի էր նաև թիկունքի համախմբումն ընդհանուր նպատակի շուրջ։ «Այստեղ կարող ենք հիշել Չարենցի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»։ Հայի համար չպետք է գոյություն ունենա որևէ կուսակ

ցություն, մենք պետք է ունենանք մեկ կուսակցություն, որի անունը կլինի «Հայ»։ Բազմաթիվ պետություններ ու ազգեր են վերացել միայն այն պատճառով, որ միասնական չեն եղել, իսկ մենք հայերս մինչ օրս կանք, որովհետև ունենք այդ կարողությունը համախմբվելու ամենածանր պահերին։ Իհարկե, թափթփուկներ միշտ էլ լինում են, ընդ որում, յուրաքանչյուր ազգի մեջ։ Մենք պետք է միշտ ու բոլոր պայմաններում համախմբված լինենք։ Պետք է դառնանք մեկ բռունցք և դիմակայենք թշնամուն և որևէ մեկը չի կարող այդ դեպքում հաղթել մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս կոնտեքստում վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Արցախն ու Հայաստանը, կարծես թե, մենակ են մնացել իրենց կռվի հետ՝ ընդդեմ երկու պետությունների ու ահաբեկիչների։ Սաթյանը նշում է, որ սա, իհարկե, ավելի շատ քաղաքական հարց է։

«Ես միայն մի բան կարող եմ ասել՝ մեր կողքին միշտ պետք է զինակից ունենանք։ Պետք է կարողանանք ընկերություն անել երկրների հետ։ Պետք է ունենանք զինակիցներ, բարեկամներ, հարազատներ։ Այս առումով պետք է անխափան գործի մեր դիվանագիտական քաղաքականությունը, որը շատ կարևոր է հատկապես այս օրերին»,-ընդգծում է կոմպոզիտորների միության նախագահը։ Այս օրերին յուրաքանչյուրն իր մեջ կամ էլ հանրային տիրույթում հարց է բարձրացնում՝ պարտք ունենք զոհված տղաների առաջ, ինչպե՞ս պիտի ապրենք այդ պարտքը հատուցելու համար։

Սաթյանը նշում է՝ մենք ու մեր երեխաները պետք է շարունակենք ապրել և դառնանք տղաների գործի շարունակողը։ «Մենք պետք է հպարտ քայլենք, որ ունեցել ենք նրանց՝ իրենց սրբազան պարտքը կատարող մեր երեխաներին, հայրերին ու եղբայրներին»,-նշում է նա։ Իսկ վերջում Արամ Սաթյանը հավելում է՝ այսօր յուրաքանչյուրն իր տեղում իր գործն է անում։ «Ամեն ինչին պետք է պատրաստ լինել, որտեղ էլ բնակվելիս լինես՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում։ Մենք նվիրյալ ազգ ենք, ուղղակի մեզանից շատ դեպքերում խաբելով շատ բաներ խլել են։ Խոնարհվում եմ իմ ազգի, բոլոր նահատակների, թիկունքն ամուր պահող քաղաքացիների առջև։ Ամեն մեկն անում է այն, ինչն ինքը չի կարող չանել։ Այլ կերպ լինել չի կարող։ Հաղթենք ու խաղաղ ապրենք։

Այս օրերին գրել եմ «Երգ հաղթականը», որը վերջնական փուլում է։ Այսինքն՝ ես հավատացել ու այսօր էլ հավատում եմ հաղթանակին, այլ կերպ լինել չէր կարող։ Խաղաղություն մեր երկրին»,-եզրափակում է Արամ Սաթյանը։Պատերազմը չի ավարտվում, այն չի ավարտվում ոչ միայն այն պատճառով, որ արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են ընթանում, այլ նաև այն պատճառով, որ յուրաքանչյուրս ամեն օր ու ժամ բախվում է սարսափելի իրականության հետ՝ կորցնում ենք մեր երիտասարդներին զինված ուժերում, քաղաքացիական զոհեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Այո՛, պատերազմն անողոք է, այն չի խնայում որևէ մեկին։ Այն փոխում է մարդու կյանքը, աշխարհայացքը, ստիպում վերանայել սկզբունքները, տակն ու վրա է անում հոգիդ։ Ամեն օր գնում ես վերարժևորման ճանապարհով։

Գուցե ոչ բոլորս, բայց շատերս։ Տղաները սահմանին պատմություն են կերտում, ամենացավալին՝ երբեմն սեփական կյանքի գնով: Իսկ մեզ «պարտքի տակ են թողնում», չէ որ պայքարում են մեր ու ապագա սերունդների համար: Օրերս «Փաստի» զրուցակիցներից մեկն ասաց՝ երբեմն զարմանում եմ, թե 18-19 տարեկան տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն։ Հետո ինքն իրեն լրացրեց՝ գեներով է փոխանցվում, դա պատմելով ու ասելով չէ։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տղաների սխրանքների մասին խոսելիս շեշտում է՝ զարմանալի ոչինչ չկա, այդպես էլ պետք է լիներ։ «Մենք միշտ էլ հիանալի զորավարներ, զինվորականներ ենք ունեցել։ Հիմա էլ մեր զինված ուժերում նույն պատկերն է։ Այլ կերպ լինել չէր կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաթյանը։

Նշում է՝ նույն համատեքստում սպասելի էր նաև թիկունքի համախմբումն ընդհանուր նպատակի շուրջ։ «Այստեղ կարող ենք հիշել Չարենցի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»։ Հայի համար չպետք է գոյություն ունենա որևէ կուսակցություն, մենք պետք է ունենանք մեկ կուսակցություն, որի անունը կլինի «Հայ»։ Բազմաթիվ պետություններ ու ազգեր են վերացել միայն այն պատճառով, որ միասնական չեն եղել, իսկ մենք հայերս մինչ օրս կանք, որովհետև ունենք այդ կարողությունը համախմբվելու ամենածանր պահերին։ Իհարկե, թափթփուկներ միշտ էլ լինում են, ընդ որում, յուրաքանչյուր ազգի մեջ։ Մենք պետք է միշտ ու բոլոր պայմաններում համախմբված լինենք։

Պետք է դառնանք մեկ բռունցք և դիմակայենք թշնամուն և որևէ մեկը չի կարող այդ դեպքում հաղթել մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս կոնտեքստում վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Արցախն ու Հայաստանը, կարծես թե, մենակ են մնացել իրենց կռվի հետ՝ ընդդեմ երկու պետությունների ու ահաբեկիչների։ Սաթյանը նշում է, որ սա, իհարկե, ավելի շատ քաղաքական հարց է։ «Ես միայն մի բան կարող եմ ասել՝ մեր կողքին միշտ պետք է զինակից ունենանք։

Պետք է կարողանանք ընկերություն անել երկրների հետ։ Պետք է ունենանք զինակիցներ, բարեկամներ, հարազատներ։ Այս առումով պետք է անխափան գործի մեր դիվանագիտական քաղաքականությունը, որը շատ կարևոր է հատկապես այս օրերին»,-ընդգծում է կոմպոզիտորների միության նախագահը։ Այս օրերին յուրաքանչյուրն իր մեջ կամ էլ հանրային տիրույթում հարց է բարձրացնում՝ պարտք ունենք զոհված տղաների առաջ, ինչպե՞ս պիտի ապրենք այդ պարտքը հատուցելու համար։ Սաթյանը նշում է՝ մենք ու մեր երեխաները պետք է շարունակենք ապրել և դառնանք տղաների գործի շարունակողը։ «Մենք պետք է հպարտ քայլենք, որ ունեցել ենք նրանց՝ իրենց սրբազան պարտքը կատարող մեր երեխաներին, հայրերին ու եղբայրներին»,-նշում է նա։

Իսկ վերջում Արամ Սաթյանը հավելում է՝ այսօր յուրաքանչյուրն իր տեղում իր գործն է անում։ «Ամեն ինչին պետք է պատրաստ լինել, որտեղ էլ բնակվելիս լինես՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում։ Մենք նվիրյալ ազգ ենք, ուղղակի մեզանից շատ դեպքերում խաբելով շատ բաներ խլել են։ Խոնարհվում եմ իմ ազգի, բոլոր նահատակների, թիկունքն ամուր պահող քաղաքացիների առջև։ Ամեն մեկն անում է այն, ինչն ինքը չի կարող չանել։

Այլ կերպ լինել չի կարող։ Հաղթենք ու խաղաղ ապրենք։ Այս օրերին գրել եմ «Երգ հաղթականը», որը վերջնական փուլում է։ Այսինքն՝ ես հավատացել ու այսօր էլ հավատում եմ հաղթանակին, այլ կերպ լինել չէր կարող։ Խաղաղություն մեր երկրին»,-եզրափակում է Արամ Սաթյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular