ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կմտնի՞ «թեմայի» մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ ամենօրյա ռեժիմով տարբեր տիպի ու բովանդակության կոչերի, հայտարարությունների պակաս ընդհանրապես չունենք․ դրանք հնչում են աշխարհի ամենատարբեր գեոպոլիտիկ կենտրոնից։ Փաստացի պաշտոնական Թեհրանը պատերազմի սանձազերծումից ի վեր շատ հստակ է արտահայտվել թե՛ հրադադար հաստատելու, թե՛ Իրանի սահմանին որևէ սպառնալիք թույլ չտալու, և թե՛ հատկապես ահաբեկչական սպառնալիքների անթույլատրելիության մասին: Ամբողջ հարցն այն է, սակայն, թե այդ հայտարարությունները գործնական քաղաքականության դաշտում ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ՝ հաշվի առնելով մի առանցքային հանգամանք. այս պատերազմի հետևում մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ: Հետևաբար որքանո՞վ է Իրանը ի վիճակի կոշտ քայլեր անելու կամ իրապես առարկայական զգուշացում հնչեցնելու Անկարայի հասցեին, որը փաստորեն վերածել է Ադրբեջանը ահաբեկչական ճամբարի և պատերազմի գործիքի:

Ավելին, չնայած Իրանի զգուշացումներին, նախօրեին լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանին սահմանակից Արդաբիլ նահանգում ԱԹՍ է ընկել: Ըստ դեռևս ոչ պաշտոնական աղբյուրների՝ խոսքը իսրայելական «Հարոպ» տեսակի հետախուզական օդաչուի մասին է, որոնցից առկա են ադրբեջանական զինանոցում: Իրականում այն, որ անօդաչուն Ադրբեջանից է, չկա որևէ կասկած: Հարցն այն է՝ միտումնավո՞ր է հայտնվել Իրանի երկնքում, և Իրանի ՀՕՊ համակարգը պարզապես խոցել է այն՝ առայժմ չբարձրաձայնելով պաշտոնական մակարդակում, թե՞ անօդաչուն պատահաբար է անցել Իրանի սահման: Եթե միտումնավոր է, իսկ դա, մեղմ ասած, հավանական է, քանի որ խոսքը անմիջական մարտական գործողությունների հարևանությամբ շրջանի մասին չէ, և հետևաբար օպերատորը չէր կարող չնկատել, որ անօդաչուն անցել է Արաքսը, ապա դա բացահայտ թշնամական գործողություն է Իրանի նկատմամբ, և անօդաչուները լռելյայն խոցելը հազիվ թե Իրանին օգնի կանխարգելել հետագա սադրանքները:

Եվ ընդհանրապես, այն, ինչ արել է սեպտեմբերի 27-ին Թուրքիան՝ Բաքվի միջոցով, տարածաշրջանում գործնականում ջնջել է սահմանները, և բացարձակապես այնպես չէ, թե Արցախի վրա եկած անօդաչուն սպառնալիք չէ Իրանին: Այդ իմաստով հատկանշական է հանդիպումը Հայաստանի ՊՆ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդի հետ, որովհետև Հայաստանը, Արցախն ու Իրանն այսօր ունեն մեկ ընդհանուր մարտահրավեր:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular