Սան Ֆերնանդո քաղաքում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը՝ կոչ անելով դատապարտել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիան
ՎԻԴԵՈԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներնի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը, գրում է տեղական nbclosangeles.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Բըրբենքի Վենտուրա մայրուղու և Տոլուկա լճի հարակից ճանապարհի երթևեկությունը։
Բուենա Վիստա փողոցում երթևեկությունը, որը նույնպես կանգնեցրել են հայ ցուցարարները, վերսկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8:50-ին, սակայն դրանից հետո ավտոմայրուղում մեքենաները կրկին արգելափակել են Տոլուկա լճի շրջանում Կաուենգա բուլվարի երթևեկությունը։
Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։