ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում հայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել. պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ֆրանսիայի հայ համայնքը երեկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: 

Հավաքվածների թվում ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ են եղել: Ցույցին միացել  են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը:

Մեզ տրված է պատմական հնարավորություն՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը, նշել է մասնակիցներից մեկը: Մենք բոլորս հայեր ենք, բացականչել են ցուցարարները:

Ավելի ուշ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ տեղի է ունեցել մոմավառություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած միջոցառումից: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան:

«Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը  Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular