ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի տեղամասում թույլ է տրվել հակառակորդին մի քանի դիակ վերցնել, մեր կողմը ևս վերցրել է մահացածների մարմինները, որից հետո գործընթացը դադարեցվել է, քանի որ երաշխիքները չի պահպանվել. ՊՆ ներկայացուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել, այսօր երևի թե տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում: Այս պատերազմում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ: Այս ընթացքում զինված ուժերի կանոնավոր բանակի պահեստազորի, աշխարհազորի, միասնական փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի գործողությունները»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ մնացած ուղղություններում գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի, չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը. «հետախուզա-դիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել և տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության և հետո նաև մեր հասարակության վրա»:

Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահովված ադրբեջանական 3-4 բանակային  կորուստները մեծ գովելու բան չունեն, ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ, ով տարրական ռազմական գիտելիքներ ունի, կհաստատի դա: Եվ դրանից հետո ոչինչ չի մնում, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն, նկարվեն այս կամ այն շինությունների մոտ և հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի գյուղապետարան, քաղաքապետարան և այլն»,- նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ հակառակորդի կորուստների ստույգ թվերը կներկայացնեն առավոտյան:

Լրագրողին հարցին, թե տեսանյութ է հրապարակվել, որտեղ ադրբեջանական կողմը դիակներ է դուրս բերել, արդյո՞ք հայկական կողմին հաջողվել է նահատակների մարմինները տեղափոխել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրադադարի պայմանավորությունը մի տեղամասում է իրականացվել և թույլ է տրվել մի քանի դիակ վերցնել և մեր կողմը ևս վերցրել է մահացածների մարմինները, որից հետո անմիջապես դադարեցվել է գործընթացը,  քանի որ միջազգային երաշխիքները չի պահպանվել:

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց,  որ Հադրութում երբեմն ադրբեջանական դիվերսիոն խմբեր ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են, սակայն քանի որ տեղանքը անտառային է, չի բացառվում նման խմբերի ներթափանցումը Հադրութ և շրջակա բնակավայրեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular