ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում երկու ճամբարներից մեկի հաղթանակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թոռնիկե Գորդաձեն՝ Վրաստանի եվրոպական ինտեգրման նախկին նախարարը և Փարիզում քաղաքական հետազոտությունների դասախոսը, «Libération»-ին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքին կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով: Հոդվածի հեղինակը Վերոնիկա Դորմանն է:

 -Լեռնային Ղարաբաղը վերածվել է Թուրքիայի և Ռուսաստանի ուժերի հավասարակշռության վայրի: Նրանք վերջին տարիներին ցուցադրաբար մտերմացել են, մասնավորապես՝ Արևմուտքի հետ հարաբերւթյուններում ընդհանուր հիասթափության պատճառով: Սակայն այդ մտերմությունն իրադրային է, որովհետև երկու երկրների միջև անվստահությունը շարունակում է չափազանց մեծ մնալ: Ռուսաստանն անհանգստությամբ է նայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ամրապնդմանը, - նշել է Գորդաձեն:

Ըստ նրա՝ Ադրբեջանի համար այս ռազմական գործողությունը միջոց է հանդիսանում ուղղակիորեն հայտարարելու, որ ներկայիս իրադրությունն անընդունելի է: Գորդաձեի համաձայն՝ Ադրբեջանը կորցրել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ ևս յոթ շրջան: Կա մի քանի հարյուր հազար փախստական, և 30 տարվա բանակցություններում Բաքուն ոչ մի միլիմետր առաջընթաց չի գրանցել: Խոսքը կարող է գնալ ռազմական ուժի ցուցադրման մասին, որպեսզի Հայաստանին և ներգրավված այլ տերություններին ստիպեն հաշտարար դիրքորոշում զբաղեցնել: 

 -Ներկա պահին Ադրբեջանը չի պատրաստվում դադարեցնել իր հարձակումը, քանի որ չի երևում, որ միջազգային հանրությունը շատ անհանգստացած է և փորձում է իսկապես միջամտել, - նշել է Գորդաձեն:

 -Վլադիմիր Պուտինը չի սիրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, - գտնում է Գորդաձեն, - Մոսկվան շատ անբարյացակամորեն է վերաբերվում հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ռեժիմներին, որոնք, իր կարծիքով, անշուշտ գաղտնի կազմակերպվում են Արևմուտքի կողմից: Կրեմլը Փաշինյանին չի խանգարել գալ իշխանության՝ հավատարիմ մնալով «սպասել և դիտել» դիրքորոշմանը, սակայն ինչու՞ չվարկաբեկել և չթուլացնել նրան. դա անգամ կնպաստի հաջորդ ընտրություններում կամ նույնիսկ ավելի վաղ Կրեմլի դաշնակիցների՝ իշխանության վերադարձին: Սակայն սա ռիսկային է: 2016 թվականին Հայաստանն իրեն Մոսկվայի կողմից պաշտպանված չզգաց: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին թույլ տա չափազանց շատ դիրքեր գրավել, ապա հայերն ավելի շատ կհիասթափվեն: Սակայն Ռուսաստանը, ինչպես երևում է, գտնում է, որ Հայաստանն իր գրպանում է, քանի որ իր անվտանգության այլ երաշխավոր չունի: Ավելին, Մոսկվան բոլորովին հետաքրքրված չէ, որ ճամբարներից մեկը վերջնական հաղթանակ տանի: Գրեթե 30 տարվա ընթացքում Ռուսաստանն իր ազդեցությունը հիմնում էր այդ հակամարտության լուծված չլինելու հանգամանքի վրա: 2012 թվականից սկսած՝ նա Ադրբեջանին զենք է վաճառում, ինչի շնորհիվ Բաքվին հաջողվում է ցնցել Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այնպես, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն այլևս 100%-ով հայամետ չլինի, - վերլուծել է հրատարակության զրուցակիցը:

-Քանի որ բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, ճամբարներից մեկը որոշեց ուժ գործադրել: Բայց լուծումը կարող է միայն դիվանագիտական լինել, հակառակ դեպքում պատերազմը երկար տարիներ կձգվի: Ռուսաստանը գրեթե շահագրգռված է սայթաքման մեջ, որը կարող է վնաս հասցնել Կասպից ծովից ածխաջրածիններ արտահանելու խոշոր էներգետիկ նախագծերից մեկին, որը կոչված է նվազեցնելու Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Սակայն, այս պատերազմի ձգվելու մեջ շահագրգռված չեն Ադրբեջանն ու Թուրքիան, որովհետև Ադրբեջանը պետք է իր գազը և նավթը արտահանի Եվրոպա, քանի որ դա նրա եկամուտի հիմնական աղբյուրն է, - եզրափակել է Թոռնիկե Գորդաձեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular