ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանն այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պահանջել են նրա վերադարձը քաղաքական դաշտ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը:

«Տևական ժամանակահատված է, ինչ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է դրվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման:

Ես իհարկե հասկանում եմ, որոշ շրջանակների «Հռոմի պապից առավել կաթոլիկ ձևանալու» նմանօրինակ բոլոր դրսևորումները, սակայն խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել: Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին:

Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը: Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի:

Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ»,- գրել է խոսնակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular