ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խուսափել սիրիական սցենարից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հրադադարը չի հաստատվում, քանզի Թուրքիան դժգոհ է մոսկովյան փաստաթղթից։ Դա է պատճառը, որ Ադրբեջանին քսի են տալիս Արցախի վրա։ Էրդողանն Ալիևի ձեռքերով խաղում է կրակի հետ և դառնում մահերի պատվիրատու։

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանում խամաճիկային իշխանություն է և կառավարվում է Անկարայի կողմից։

Թուրքիան ուզում է մեր տարածաշրջանում «թաղ նայող» դառնալ ու կիսել այդ կարգավիճակը Ռուսաստանի հետ։ Ինչպես որ դա անում է Սիրիայում ու մասամբ՝ Լիբիայում։

Ռուսները հասկացնում են, որ այստեղ «ասողը» միայն իրենք են և թույլ չեն տա Թուրքիային քիթը խոթել պաշտոնապես (ոչ պաշտոնապես Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ու կռվում է Արցախի դեմ)։ Առայժմ հայտարարությունների ու նյարդերի պայքար է գնում։ Մոսկվան ու Անկարան ատամներ են ցույց տալիս։ Այդ ընթացքում մերոնք մարտի դաշտում իրենց կյանքի ու առողջության գնով փորձում են գոնե չթուլացնել հայկական դիրքերը դիվանագիտական դաշտում և այլոց «ռազբորկաներում»։

Բանակն իր գործն անում է ուժերի գերլարումով։ Գնդակը քաղաքական ղեկավարության դաշտում է։ Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի թշնամուն հրադադար պարտադրելը, թիվ մեկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ճիշտ աշխատելը և Հայաստանն ու Արցախը Սիրիայի չվերածելը։ Այլ կերպ ասած՝ խելք, միտք, կամք, կոմպետենտություն, աշխատասիրություն և համառություն է պահանջվում։ Եվ այդ ամենը՝ լուռ, առանց էժանագին փիառի և հավասարակշռված վարքագծով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular