ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ուղերձում նշված է` Արցախի ռուսական համայնքն ակնկալում է, որ Ռուսաստանը վճռական քայլեր կանի, որպեսզի Ադրբեջանին պարտադրի խաղաղություն ապահովել Արցախում։

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի տվեք Ադրբեջանին ու Թուրքիային իրագործել իրենց սև գործը՝ Ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ՝ Ղարաբաղի քրիստոնյաներիս․․․ Ամեն ժամ սպասում ենք, որ Ռուսաստանը վճռական քայլերով կստիպի Ադրբեջանին խաղաղություն ապահովել Ղարաբաղում, և ղարաբաղյան խնդիրն արդար լուծում կունենա», - գրել է Սոմովան։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ահաբեկիչների որջ է դարձել, ու դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։ Սոմովան Արցախում ապրող 1500 հայրենակիցների անունից աղաչում է Պուտինին շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը, որը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը դավադրաբար սանձազերծեց ընդդեմ Ղարաբաղի։ Նա նշել է, որ չնայած Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ստորագրված հրադադարի վերաբերյալ որոշմանը, Ադրբեջանն անընդհատ շարունակում է ռազմական գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակչությունն է մահանում։

«Գիտեմ, որ վերջերս ռուս զինվորականները ոչնչացրել են Ադրբեջանի՝ Ղարաբաղի դեմ կռվելու համար ահաբեկիչներ պատրաստելու կենտրոնները Սիրիայում։ Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում։ Ադրբեջանն ահաբեկիչների օջախ է դարձել։ Նրանց պետք է վերացնել արդեն Ադրբեջանում, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։ Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի սպառնալիքին», - գրել է Սոմովան։

Նրա խոսքով` դա սարսափելի վտանգ է նաև Արցախում ապրող ռուսների համար, որոնց շարքում անօգնական մարդիկ կան։ Հարևան տներից մեկի նկուղում կաթվածահար վիճակում պառկած է 1940 թվականին ծնված Նինա Կուզովան, որին չեն կարող տեղափոխել Երևան։

Սոմովան հիշեցրել է, որ ռուսները Ղարաբաղում են հայտնվել ռուսական զորքերի ազատագրման ժամանակներից, երբ ղարաբաղյան մելիքները Պետրոս Մեծին խնդրել են քրիստոնյա հայ ժողովրդին պաշտպանել պարսկական ճնշումներից։1861 թվականին Ալեքսանդր II ցարը եղել է Ստեփանակերտ քաղաքում ռուսական ուղղափառ եկեղեցու օծման արարողությանը։ Դրա մասին են վկայում նաև Շուշիի ռուսական գերեզմանոցները։

Այնպես որ Ալիևի ու Էրդողանի պնդումները, թե Ղարաբաղը ադրբեջանական հող է, սուտ են, ինչպես նաև այն, որ Ղարաբաղի հայերը ագրեսոր են և օկուպանտ։

«Մենք վախենալու բան ունենք: Մենք հայերի հետ արդեն վերապրել ենք 20 հազար հայերի կոտորածը 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի Սումգայիթը, ապա Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան և այլ ողբերգությունները, քանի որ այդ ժամանակ ռուսները ևս վտարվեցին ու սպանվեցին: Առավել ևս, որ հիմա մեր դեմ պատերազմին միացել են նաև Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական կազմակերպությունների ահաբեկիչները»,- գրել է Սոմովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular