ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ՊԲ-ն դիվերսանտներին հետ է մղել․ պարբերաբար օգնության են հասնում նոր ուժեր․ Սեմյոն Պեգովը՝  Հադրութի և իր դեմ քրեական գործի մասին 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քրեական գործի, սպառնալիքների և Հադրութի մասին»,- ներկայացնում է WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։ Զինթղթակիցը  հրապարակվախ տեսանյութում անդրադարձել է Հադրութում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ դիվերսիոն խմբին հետ է մղել Արցախ ՊԲ-ն, սակայն պարբերաբար դիվերսանտներին օգնության են հասնում նոր ուժեր։ «Արցախի պաշտպանության բանակը իր տեղում է և նահանջ չի եղել։ Ալիևի այն հայտարարությունից հետո, թե իբր Հադրութը գրավել են, ես այնտեղ 3 անգամ գնացել եմ»,-նշել է նա և հավելել, որ այս հարձակումը Ալիևի իմիջը փրկելու համար է միայն։ Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Պեգովը արձագանքել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից իր վերաբերյալ քրեական գործի հարուցմանը։ Հիշեցնենք, որ լրագրողը մեղադրվում է այն բանի համար, որ նա Լեռնային Ղարաբաղ մուտք է գործել Հայաստանից, ինչն Ադրբեջանն իր տարածքն է համարում։ Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանին տեղյակ պահելու, պաշտոնական Բաքվի կողմից ճանաչվում են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) և հայտնվում «սև ցուցակում»։ Ադրբեջանում նրանց սպառնում է քրեական հետապնդում։ Պեգովի նկատմամբ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հանրային կոչերի», «Պետության դեմ ուղղված հանրային կոչերի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածների հատկանիշներով: Պեգովը նշում է, որ իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ շատ պարզ է․ «Հարուցում են, թող հարուցեն։ Ուկրաինայում էլ նույն հոդվածով գործ են հարուցել և ինչ։ Իսկ իմ մասին ատելության խոսք տարածելու վերաբերյալ կարող եմ մի բան ասել․ եթե ասելու բան ունեն՝ թող գան Հադրութ, կխոսենք»։   Մանրամասները տեսանյութում։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular