ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում՝ մեղավորներ կան. Գալուստ Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի կորուստների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցանք չորսօրյա պատերազմի միջով, ունեցանք կորուստներ՝ թե′ մարդկային, թե′ նյութական, թե′ տարածքային: Ազգային ժողովը, սակայն, այդպես էլ քննության առարկա չդարձրեց՝ ով էր մեղավոր, որ ունեցանք այդպիսի կորուստներ: Այդ մասին Ազգային ժողովում դիմելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Ժամանակն է, որ Ազգային ժողովը հանձնաժողովների միջոցով քննության առարկա դարձնի կորուստների վերաբերյալ իրողությունը, և մենք կարողանանք հնարավորություն ունենալ պատասխանատվության կանչել մեղավորներին: Առաջին անգամ 25 տարվա մեջ մենք ունեցանք տարածքային կորոստներ: Դրանց վերաբերյալ քննարկում, կորուստները վերականգնելու լուծում չունենք և չունենք նաև լուծումներ համապատասխան պաշտոնյաների կողմից»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ պաշտոնյաներից մեկը հայտարարել էր՝ եթե ցանկություն կա, թող գնան ազատագրեն այդ տարածքները:

«Մեր հերոսները ցանկություն հայտնեցին, սակայն հերոսներին հիմա կալանավորել են, և նրանք գտնվում են բանտախցում: Սա էլ պետք է քննարկման առարկա լինի, որ մեր հերոսները, ովքեր հանիրավի գտնվում են բանտախցում, ազատ արձակվեն: Նրանք էին, որ հայտարարեցին՝ այո, կգնանք, կազատագրենք: Հազար հոգի հայտարարել էր, որ կգնա, կազատագրի: Մինչդեռ, հերոսներին բանտարկել են, և այս պահին մենք ունենք տարածքներ, որոնք գտնվում են օկուպացիայի մեջ, տարածքների վերականգման խնդիր ունենք: Այդ իսկ պատճառով հորոդրում եմ Ձեզ՝ հատուկ նիստի միջոցով կամ հանձնաժողովների կողմից քննարկման առարկա դարձնել այս խնդիրը»,- Գալուստ Սահակյանին ասաց Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ նախագահն իր հերթին ասաց, որ ինքը «կարծում է՝ այդ խնդիրը քննարկվել է մեր հանձնաժողովներում»:

«Պաշտպանության նախարարությունն այդ մասին ուղերձ է հղել, բազմաթիվ քննարկումներ են եղել: Ես ինքս անձամբ այնպես չեմ մոտենում խնդրին, որ այստեղ ինչ-որ քննարկելու հարց կա և մեղավորներ կան և եթե Դուք գտնում եք, որ նպատակահարմար է, դիմեք համապատասխան հանձնաժողովին, թող այդ հարցը քննարկի»,- պատասխանեց Սահակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular