ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հետ շփման գծում իրականացվում են տեռորիստական գործողություններ. Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ–ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստին՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի, Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծման մասին։ Պատգամավորի ելույթը՝ ստորև։

«Հարգելի' գործընկերներ,

Այժմ, երբ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք արցախյան հակամարտության
հարցը, հենց հիմա Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակիչներ, երեխաներ,
ծերեր, կանայք և այլ մարդիկ ուղղակի զոհվում են ռմբակոծություններից,
շատ-շատերը հարյուրներով վիրավորվում են, կորցնում իրենց կացարանները,
ավերվում են գյուղեր, քաղաքներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ամեն ինչ։

Հարց եմ տալիս՝ կարո՞ղ ենք մենք կանգնեցնել այս բարբարոսական ագրեսիան և
տեռորիզմը, որը նախաձեռնել է Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական
մասնակցությամբ։

Ավերել են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր եկեղեցին։ Սա այլանդակության
ամենաբարձր աստիճանն է։

Հիմա այս ամենը միջազգային բազմաթիվ կոնվենցիաների խախտու՞մ է, մենք
կարողանու՞մ ենք դրան տալ հստակ գնահատական, թե՞ ոչ։

Հիմա Եվրոպան ճանաչու՞մ է այն, որ Արցախում պատերազմ է, թե՞ ոչ:

Այժմ արձանագրենք հետևյալը։

1. Անցած երեսուն տարիների ընթացքում, ինչ առկա է արցախյան խնդիրը, առաջին
անգամ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է Արցախի ժողովրդի դեմ
սանձազերծված պատերազմին ։

2. Այժմ Արցախի հետ շփման գծում իրականացվում են տեռորիստական
գործողություններ Սիրիայից ներմուծված հազարավոր միջազգային տեռորիստների
մասնակցությամբ։ Կան բոլոր ապացույցները դրա վերաբերյալ։

Մենք դեմ ենք, չէ՞, միջազգային տեռորիզմին՝ որտեղ էլ դա տեղի ունենա։ Հիմա
ստեղծենք այս առումով միջազգային հակաահաբեկչական կոալիցիա և անմիջապես
հակազդենք դրան։

Խնդրում եմ, արագ ասեք, ովքե՞ր են միանում և ինչպե՞ս ենք հակազդում։

3. Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի
կողմից կիրառվում են կասետային արգելված հրթիռներ, ռումբեր։ Կան հստակ
ապացույցներ։

4. Սա ուղղակի հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ
իրականացված ցեղասպանության շարունակությունն է։ Հանդուրժելու՞ ենք սա,
թե՞ ոչ։

5. Եվ քանի որ այս պատերազմական բարբարոսական գործողությունները
շարունակվում են, միակ ճիշտ ելքը, որը կտա երաշխիք Արցախի Հանրապետության
անվտանգության ապահովման համար, դա Արցախի անկախության ճանաչումն է, որը
լիովին համապատասխանում է Մոնտեվիդեոյի միջազգային հանրահայտ համաձայնագրի
պահանջներին՝

- Տվյալ տարածքում մշտական ապրող բնակչություն,
- Ապրելու մշտական տարածք,
- Ընտրված պետական ինստիտուտներ,
- Չճանաչված պետության ոչ մարիոնետ լինելը։
Ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և կանխենք այսօրվա
բարբարոսությունները, ցեղասպանությունը, էթնիկ զտումը»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular