ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարհուրելի դեպք. հայրենիքի համար կյանքը զոհաբերած 19-ամյա հերոսի տունը հուղարկավորության օրը թալանել են. ՖՈՏՈ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է,

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում երեկ հողին են հանձնել Արցախի Հանրապետության ն առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետանավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին:

Այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած: Ճիվաղը կամ ճիվաղները կամ ինչպես նշում էին հավաքվածները՝ թուրքացած հայը կամ հայերը, իմանալով, որ ընտանիքի անդամները գտնվում են Գավառում՝ իրենց վշտով տարված և տեղի է ունենում հերոս զինվորի հուղարկավորությունը, տանը ոչ ոք չկա, բացել են պատուհանն ու մտել բնակարան և այնտեղից կատարել գողություն:

Այս օրերին թե՛ տեղական, թե համաշխարհային մամուլը ողողված է թուրք –ադրբեջանական հրոսակախմբերի կողմից կատարված փաստերն ապացուցող վայրագություններով, այդ թվում՝ մարդկանց սեփական տների թալանման դեպքերով:

4-րդ գյուղի բնակիչները աղբյուրի հետ զրույցում ասում էին. «էդ տականքը կամ տականքները ինչով են տարբերվում Ալիևից ու էրդողանից: Չէ՞ որ Նարեկը առաջնագիծն էր պահում ու բազմաթիվ հերոս հայերի նման նահատակվեց: Երեկ ծնողները երեխային հողին են հանձնում, իսկ այդ օրը թալանում են նրանց տունը: Ողջ տան սենյակները ամբողջովին տակնուվրա են արել՝ պահարաններից մինչև անկողին: Թափթփուկը կամ թափթփուկները անգամ կոտրել են Նարեկի փոքրիկ կասսան, որի մեջ ծնողները ամիսը մի քանի կոպեկ էին կուտակում այն նպատակով , որ հերոս տղեն բանակից վերադառնար ու մի փոքր խնջույք կազմակերպեն:

էդ աստիճանի տականք երևի միայն թուրքն ու ադրբեջանցին ծնեն: Ուզում ենք հավատալ, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործին կամ հանցագործներին, ում նույնիսկ պատրաստ ենք մենք մեր ձեռքերով դատաստան տեսնել: Նարեկը այնքան է խելացի եղել, որ անվճար ավարտել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ռոբոտաշինության բաժինը: Մեծ ծրագրեր ուներ: Ողջ թաղը գիտեր, որ նա միշտ ասում էր՝ բանակից գամ, ուսումս շարունակելու եմ ու էլի կապս չեմ կտրելու բանակից:

Մեր բանակը հզոր է բայց, որ մեր նման տղերքն էլ իրենց խելքով սատար լինեն բանակին ապա թուրքը չէ, ազերին չէ, նույնիսկ աշխարհի շատ գերհզոր պետությունների բանակներ չեն կարող ոտք գցել Հայոց բանակի հետ: Ու հիմա ծնողները վշտի մեջ կրկնակի վիշտ են ապրում: Չգիտես, ինչ ասես»,- նշում էին հարևանները

: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել են արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Թուրք–ադրբեջանական ահաբեկիչների դեմ հերոսաբար պայքարած ու իր կյանքը հայրենիքի համար զոհաբերած 19-ամյա Նարեկ Սագսյանն է 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular