ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքակիրթ աշխարհ չկա, կա աշխարհ, որտեղ հարգում են ուժեղներին և չեն քննադատում հաղթողներին. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դավութօղլուի զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը Էրդողանի ձեռամբ վերածվեց ողջ աշխարհի հետ 100% խնդիր քաղաքականության: Այժմ էրդողանական Թուրքիան դարձել է սանձարձակ ու ահաբեկչական երկիր, որը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի այլ ողջ աշխարհի համար: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախկին առաջնորդի թեզն այդպես էլ չգործեց, քանի որ հարևանների հետ խնդիրները հարգելու պայմանը Թուրքիայի կողմից անցյալում կատարած հանցագործությունները մոռանալն էր: Խոսքը Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Իրաքի հանդեպ իրականացրած վայրագությունների մասին է:
 
«Ըստ Դավութօղլուի, պետք է բոլորը զիջեին և ընդունեին այն ինչ կա, իսկ Անկարան չպետք է որևէ զիջման գնար: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա անթաքույց առաջ է մղում Օսմանյան կայսրությունը վերականգնելու թեզը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այս ընթացքում Էդրողանն ասում էր, թե Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Բաթումը, Ղրիմը իրենցն է: Եվ, որպեսզի քողարկի թուրք-իսրայելական համագործացությունը, ասաց, որ Երուսաղեմն էլ է իրենցը: Ես այստեղ տեսնում եմ խաբկանք, որպեսզի Արցախյան պատերազմում Թուրքիայի և Իսրայելի տանդեմը հայերի դեմ պատերազմում շատ բացահայտ չերևա»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Գ. Համբարյանը:
 
Խոսելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպելուն միտված միջազգային կառույցների մասին՝ քաղաքագետը նշեց, որ թուրքական նկրտումները միայն իր նախաձեռնությամբ չէ, որ կյանքի են կոչվում: Էրդողանը առաջ է մղում նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի գաղափարը, առաջ տանելով այն թեզը, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ընկած տարածքներում ապրող թուրքալեզու ժողովուրդները պետք է միավորվեն մեկ պետության մեջ՝ Թուրքիայի գլխավորությամբ:
 
«Թուրքիան շարունակում է այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի կողմից ձևավորված ամենահզոր ռազմական խմբավորման՝ ՆԱՏՕ-ի անդամ լինել և որքան էլ նույն եվրոպական երկրները կամ ԱՄՆ-ը փորձում են ցույց տալ, թե իրենք չեն կարող Թուրքիայի վրա ազդել՝ այդպես չէ: Կան բազմաթիվ ապացույցներ, որ, օրինակ Սիրիայում ԱՄՆ-ի, Եվրոպայի շահերն ամբողջությամբ համընկնում են թուրքական քաղաքականության հետ: Պետք չէ նաև մոռանալ, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք ներկայում ակտիվորեն մարտնչում են արցախյան պատերազմում հայկական բանակի դեմ, Սիրիայում հմտորեն համագործակցում են և՛ Թուրքիայի, և՛ Արևմուտքի հետ: Այսինքն՝ այն հեքիաթները, թե՝ Թուրքիան միայնակ է իրեն սանձարձակ պահում՝ խաբկանք է»,- ասաց Գ. Համբարյանը:
 
Եվ եթե 100 տարի առաջ Թուրքիան իրականացրեց Հայոց Ցեղասպանությունը, առաջ տանելով այն թեզը՝ որ չկա հայ, չկա խնդիր, հիմա շարունակում է այն: Հարցին՝ փաստորեն ստացվում է, որ այսօր քաղաքակիրթ աշխարհը ողջունում է Թուրքիայի նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի գաղափարը քաղաքագետն ասաց.
 
«Քաղաքակիրթ աշխարհը դեռևս 1453 թվականից մեծ հաճույքով ողջունեց, երբ Ալթայի երկրամասից և Միջին Ասիայի տափաստաններից թուրք, անհայրենիք քոչվորները կործանեցին Բյուզանդական կայսրությունը, հետագայում ցեղասպանության ենթարկեցին տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին՝ հայերին, քրդերին, արաբներին, հույներին և մյուս բնիկ ժողովուրդներին: Քաղաքակիրթ աշխարհը լուռ ունկնդրում էր, երբ 1974-ին Թուրքիան հարձակվեց և գրավեց Կիպրոսի հյուսիսը: Նույն քաղաքկիրթ աշխարհը 90-ականներից ունկնդրում է, թե ինչպես է Թուրքիան բարբարոսաբար ռմբակոծում Իրաքի քրդաբնակ շրջաները, մինչ օրս ուսումնասիրում են, թե ինչպես է Թուրքիան Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սիջարում ցեղասպանության ենթարկում եզդիներին: Իսկ ո՞վ է ասել, որ այս ամենը տեսնելուց և ձայն չհանելուց հետո պետք է հանկարծ ձայն բարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ քաղաքակիրթ աշխարհը մշտապես համագործակցել է Օսմանյան կայսրության հետ, և այսքանից հետո դեռ մեր հույսը դրել ենք ինչ-որ քաղաքակաիրթ աշխարհի վրա՞: Քաղաքակիրթ աշխարհ չկա, կա աշխարհ, որտեղ հարգում են ուժեղներին, որտեղ չեն քննադատում հաղթողներն: Ուստի այնպիսի պետությունները ինչպես մենք ենք, պետք է կարողանա խելացի քաղաքականություն վարել և խաղալով գերտերությունների հակասությունների վրա ոչ միայն գոյատևել, այլև օգուտ ստանալ»:
 
Արմինե Գրիգորյան

www.1or.am 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular