ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին «իշխանություն» են մատակարարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի հովանու ներքո, եռակողմ պայմանավորվածությամբ, ձեռք բերված հրադադարը խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: Եվ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը պարկեշտ է, իսկ Թուրքիան՝ ոչ: Հրադադարը խախտում է Թուրքիան, որովհետև Ադրբեջան չկա, այդպիսի պետություն դե ֆակտո գոյություն չունի: Այն վերածվել է Կովկասը պատերազմի մեջ ներքաշելու և ահաբեկչական որջի վերածվելու պլացդարմի, ինչը Ալիևի իշխանության գինն է: Ըստ էության՝ Թուրքիան բավականին հստակ հայտարարել է իր նպատակները՝ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ, կամ սիրիական տարբերակ, այսինքն Ռուսաստանի հետ այլ ձևաչափ: Արձանագրենք, որ Թուրքիայի նպատակները մերժվել են, համենայն դեպս հրապարակային հայտարարությունների տեսքով: Ամբողջ հարցն այն է, որ պետք է մերժել Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը, այլապես Անկարան շարունակելու է պատերազմական շանտաժը: Այստեղ է, որ առաջանում է հարցը, թե կա այդ ներգրավվածությունը՝ գործնականում մերժելու ցանկություն եւ կարողություն:

Օրերս, հայտարարելով Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարման հանդեպ հավատարմության մասին, Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ Ռուսաստանը թույլ չի տա ռազմական գործողությունների մասշտաբային տարածում Հայաստանի սահմանի ուղղությամբ: Իսկ այստեղ Ռուսաստանը և գործնականում բոլոր ներգրավված այլ ուժային կենտրոնները, բացառությամբ Ֆրանսիայի, պահում են պարիտետ: Իրական քաղաքականության ռեժիմում դա գուցե այդքան էլ այդպես չէ, սակայն «Ադրբեջան» պլացդարմի համար նրանք պայքարում են Թուրքիայի հետ՝ մասնավորապես Իրանն ու Ռուսաստանը:

Կարող ենք արձանագրել, որ այս ամենից Անկարան փորձում է օգտվել այդ հանգամանքից: Դրանից օգտվում է նաև Իսրայելը, որից Ալիևը գնում է իշխանություն՝ սպառազինության տեսքով: Այդ սխեմայի միակ գործուն հակազդեցությունն առայժմ հայկական զինուժն ու հայությունն է, արդեն երկու շաբաթ: Մեխանիզմը ամբողջությամբ կանգ կառնի այն պարագայում, երբ Ալիևը զրկվի իշխանության մատակարարումից: Հրադադարի հանձնառությունը հրապարակավ ստանձնած Ռուսաստանը կհաջողի, եթե կարողանա լուծել այդ խնդիրը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular