ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ 24-ժամյա հաքաթոն՝ միտված պատերազմական իրավիճակում անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հոկտեմբերի 7-8-ը «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ 24-ժամյա հաքաթոն՝ միտված պատերազմական իրավիճակում անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը։ Միջոցառումն իրականացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից նախապես հայտարարված ԱՏ համայնքի մոբիլիզացիայի շրջանակներում։ Հաքաթոնի նպատակը ոչ թե յուրաքանչյուր կատեգորիայի համար հաղթող առանձին թիմ ճանաչելն էր, այլ՝ յուրաքանչյուր ոլորտի համար լավագույն լուծում գտնելը, ինչը հնարավորություն տվեց թիմերին միասին աշխատել վերջնական լուծումներն ստանալու համար:

Աշխատանքների արդյունքում գեներացվեց շուրջ 20 գաղափար՝ տեղեկատվական անվտանգության իրազեկման, սոցիալական մեդիայի հարթակների օպտիմալացման ու կամավորական աշխատանքների աջակցման ուղղություններով։ Արդյունքում, 30-ից ավելի մասնակից աշխատեց չորս նախագծերի շուրջ, որոնք ենթադրում էին առցանց հարթակների ստեղծում կեղծ լուրերի դուրսհանման, հաստատված տեղեկության արդյունավետ տարածման, կամավորների ու կամավոր փնտրող նախագծերի համապատասխանեցման և հումանիտար օգնության առավել արդյունավետ հավքագրման ու բաշխման համար։

«Ես շատ տպավորված էի մասնակիցների կոլեկտիվ մտածողության ու առանցքային խնդիրների դասակարգման կարողություններով, ինչպես նաև ուժեղ թիմային աշխատանքով, ինչը միտված էր ստեղծելու լուծումներ, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ մեր քաղաքացիների ու հասարակության կյանքում՝ ինչպես այս ծանր օրերին, այնպես էլ հետագայում», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular