ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի հայտարարությունները այս կոնֆլիկտին որևէ կերպ կյանք չեն տալու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանն է։

- Պարոն Սուքիասյան, ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները այսօր կքննարկեն ԼՂ հակամարտության հարցը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ քննարկումից։

— Աշխարհում ստեղծված այս մթնոլորտը, սփյուռքահայության կողմից դրսևորված  ծավալուն և ակտիվ վարքագիծը, արտաքին քաղաքականության մեջ մեր իշխանությունների աշխատանքը տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ  հնարավորություն են տալիս ենթադրելու, որ ԵՄ արտգործնախարարները  կոնֆլիկտի էությանը վերաբերող որոշակի գնահատական կտան։ Ենթադրում եմ, որ հիմնականում լինելու են երկու կողմերին ուղղված «տափակ» կոչեր՝ կոնֆլիկտը դադարեցնելու վերաբերյալ։ Նախ պետք է հասկանալ, թե այդ երկրները որքանով են հետաքրքրված այս կոնֆլիկտով։ Այսքան ժամանակ միայն անիմաստ ինչ-որ կոչեր են ուղղված երկու կողմերին։ Չնայած, որ արդեն որոշ չափով պատկերը երևում է, և որոշ գերտերություններ արդեն հայտնել են իրենց կարծիքը և նշել են, որ ագրեսորը Ադրբեջանն է նույնիսկ հայտնել են ահաբեկչական խմբերի մասին: Կարելի է ենթադրել, որ կարող ենք ունենալ մեզ համար դիվանագիտական  և արտաքին քաղաքականության մեջ որոշակի դրական տողաշարժ։ Բայց ենթադրում եմ, որ կրկին լինելու են հերթական կոչերը, որ երկու կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները։ ԵՄ-ի հայտարարությունները, կարծում եմ՝ այս կոնֆլիկտին որևէ կերպ կյանք չեն տալու։ Մեր դիվանագիտական զինանոցում, կարծում եմ, կլինի հերթական հաղթաթուղթ, իսկ այդպիսի հաղթաթուղթ մենք շատ ունենք։

- Ինչպե՞ս եք գնահատում, որ ռազմական դրության պայմաններում փոխվում է ԱԱԾ տնօրենը։ Սա, ըստ ձեզ, ավելի շատ արտաքի՞ն, թե՞ ներքին գործոններով է պայմանավորված։ 

— Չգիտեմ, թե ինչ արտաքին գործոնով կարող է պայմանավորված լինել։ Մեր պետությունը արդեն 2 տարի է խմորումների մեջ է, և այսօր պետությունը փորձում է ներսից առողջանալ։ Այս շրջանում շրջանառվում էր բանակում հուսալքություն տարածելու մասին լուրեր և հավանաբար կարող է ԱԱԾ-ն լավ չի աշխատել։ Կամ էլ իշխանությունը այդ կադրից փորձել է ԱԱԾ-ի տնօրեն ստանալ և չի ստացել այդ պատճառով էլ գուցե փոխել է։ Մեր իշխանական խորքերը շատ փակ են՝ այդ թեմայով հասարակությանը տեղեկատվություն հաղորդելու առումով։ Եթե  ԱԱԾ-ի տնօրենին հանել են գործից, նշանակում է, որ նա իր գործը ձախողել է, իսկ թե ինչով է ձախողել դա այդքան էլ էական չէ։ Բայց այս հարցը բացառապես ներքին հարց է։

- Մի քանի օր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ որոշում կայացվեց հումանիտար նպատակով հրադադար պահպանել։ Սակայն Ադրբեջանը խախտում է այդ պայմանը։ Ի՞նչ եք կարծում, որքանով է հավանական, որ ադրբեջանական կողմը հետագա օրերին կպահպանի հրադադարը։

— Ես վստահ եմ, որ արդբեջանական կամ թուրքական ավանդույթի համաձայն՝ դրանք դեռ շարունակելու են խախտել հրադադարը։ Քանի դեռ իրենք ունեն շնչառություն  պատերազմը շարունակելու համար դեռ կշարունակեն, ես չեմ կարող ասել, թե մեր բանակը  որքանով է ջարդել դրանց ռազմական պետենցյալը, և եթե դեռ իրենք ունեն ինչ-որ ռազմական ռեզերվ, ապա դեռ կշարունակեն։ Ես քիչ թե շատ տեղյակ եմ թուրքական ավանդույթից և գիտեմ, որ իրենք բանակցություններ պահել չգիտեն և չես սիրում պահել իրենց խոսքը։ Եվ հետո այդ ազգը «խելագարվում է» ուրիշի տարածքի համար։ Այդ ժողովուրդը նման է ոչխարի հոտի և արոտավայր է տեսնում «գլուխը տնգած» գալիս է։ Սա ես ոչ թե վիրավորելու համար եմ ասում այլ պարզապես ասում եմ նրանց ավանդույթը իրենք «գլուխները  տնգած» գալու են նոր արոտավայրերի հետևից, և հիմա  մենք պետք է կամ կանգնեցնենք, կամ չկանգնեցնենք։ Եվ պարզ է, որ մեր բանակը կանգնեցնելու է։  Ես ուզում եմ ասել, որ մեր ժողովրդին, որ որևէ կերպ չհավատան ադրբեջանական կողմին, ադրբեջանական կողմը ինչ էլ որ ասի, մենք պետք է մտածենք դրա հակառակը: Այդ դեպքում մենք կլինենք ճիշտ, իսկ եթե մտածենք այնպես ինչպես ասում են, մենք կլինենք սխալ։ Դրա վառ ապացույցը մենք տեսնում ենք նաև հիմա,  քանի որ պայմանավորվեցին ու, չանցած 1 ժամ, նրանք կրկին սկսեցին ռմբակոծել  Ստեփանակերտը, սկսեցին հարձակվել Հադրութի վրա։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular