ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած անշգույշ արտահայտություն կամ բառ ռումբի նման կարող է վնասել մեզ. Իրինա Ծատուրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախա-ադրբեջանական պատերազմական գործողություններին զուգահեռ ընթանում է ոչ միայն տեղեկատվական, այլև՝ նյարդերի պատերազմ, որին դիմակայելու համար ևս բավական նյարդեր ու գիտելիք է հարկավոր: Ուշագրավ է, որ կարող են լինել դեպքեր, երբ սոցիալական ցանցերում զգացական ցանկացած խոսք, միտք կամ բարի լուր ավետող գրառում հակառակ ռեակցիա առաջացնի և օգուտ տալու փոխարեն ավելի շատ վնասի մեր համընդհանուր համախմբանն ու պայքարին:

Հոգեբան Իրինա Ծառուրյանը 1or.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հասարակության ներկա հոգեբանական վիճակին, նշեց, որ հայ ազգը երկար ժամանակ, գտնվելով Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության ենթարկված լինելու հոգեբանական ճնշման ներքո, որին գումարվել են նաև հայ-ադրբեջանական պատերազմական երկարատև պայքարն ու վերջին շրջանում COVID-19-ով պայմանավորված նյարդային լարված իրավիճակը, հասարակության մոտ գերլարված նյարդային իրավիճակ է առաջացրել: Բայց, այդ ամենով հանդերձ, հիմա հասրակությունը պետք է կարողանա իր զգոնությունը չկորցնել, քանի որ հակառակ դեպքում կարող է վնասել թե՛ իրեն, և թե՛ հասարակությանը:

«Հիմա, բոլորս պետք է զսպվածություն ցուցաբերենք և որևէ մեկնաբանություն, հատկապես՝ բացասական առումով՝ չանենք, քանի որ դրանով մի կողմից վնասում ենք ոչ միայն ինքներս մեզ, այլև մնացածին: Պետք է աշխատել չխոսել բացասական երևույթների մասին, և եթե չենք կարողանում դրական միտք արտահայտել, ապա պետք է ոչ միայն ֆեյսբուքյան տարածքում, այլև սովորական շփումների ժամանակ պարզապես լռենք»,- ասաց Ի. Ծատուրյանը:

Խոսելով ֆեյսբուք սոցիալական ցանցի առանձնահատկության մասին՝ հոգեբանը շեշտեց, որ այն լինելով ներանձնային իրավիճակները հանրայնացնելու հարթակ, ներկայի ֆորսմաժորային իրավիճակում չի կարող շարունակել մնալ էմոցիաները արտահայտելու հարթակ:

«Յուրաքանչյուրը տանը նստած, բան ու գործ չունենալով, սկսում է մտքեր արտահայտել: Մինչդեռ կարող էր իր ուժերը ներդնել կամավորության սկզվունքով օգտակար լինելու և տարբեր տեղերում իր օգնությունն առաջարկելու հարցում: Այս ընթացքում ցանկացած անշգույշ արտահայտություն կամ բառ նման է ռումբի, որով վնասում ենք ինքներս մեզ: Պետք չէ թաքնվել ֆեյսբուքի հետևում և անհարգալից վերաբերմունք դրսևորել միմյանց հանդեպ: Ցավալին այն, է, որ եթե հայտարարվի, որ հարկավոր է գնալ հոսպիտալ և օգնություն ցուցաբերել բուժանձնակազմին, հավատացած եմ, որ շատերը չեն գնա: Չ՛ի կարելի ռազմի դաշտում կռվողի թիկունքում զազրախոսությամբ զբաղվել: Պետք է նաև հաշվի առնել, որ այս ամենը ինքնամաքրման հնարավորություն է և պետք է նախկինի ատելությունները մի կողմ դնենք, պետք է ոչ թե խոսենք, այլ գործ անենք: Հակառակ դեպքում էմոցիոնալ պատերազմը կարող է դառնալ հիվանդության պատճառ: Ներանձնային ատելությունը, վախը, անորոշությունը, սպասումները միախառնվելով՝ բավական լարված հոգեբանական ազդեցություն են ունենում հասարակության վրա, բայց պետք է հաշվի առնենք, որ դեռ որևէ մեկը չգիտի, թե այս ամենը ինչքան կտևի, ուստի պետք է մեր ուժերը խնայենք: Եվ, եթե խաղաղություն չկարողանանք ունենալ մեր մտքում, խաղաղություն չի լինի որևէ այլ վայրում: Այս առումով ես խոնարհվում եմ Արծրուն Հովհաննիսյանի առջև նման գրագետ աշխատանքի համար և առաջարկում եմ հետևել նրա օրինակին»,- ասաց Ի. Ծատուրյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular