ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Պողոսյան

ՎԻԴԵՈ

Արցախում «Հորիզոն»-ի նկարահանող խումբն առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։

«Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայինները հարձակվել են ու առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։

«2016թ․-ի ցավալի պատմությունը, որ տեղի ունեցավ Թալիշում, մենք ունեցանք նաև այս անգամ՝ Հադրութում, քանի որ նրանք մի առանձնատան մեջ սպանեցին անպաշտպան մորը և նրա հաշմանդամ որդուն»,- փաստել է Պողոսյանը։

«Այդ գրոհայինների ջախջախման մասին տեղեկություններ են շրջանառվում, արդյո՞ք հաստատվել է դրանց իսկությունը»․-հարցրել է Արտյոմ Երկանյանը։

«Իհարկե, պաշտպանության բանակն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների և վնասազերծել է հակառակորդի գրոհային ջոկատը»,- վստահեցրել է Վահրամ Պողոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular