Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը. վարչապետը՝ Արցախում հայերի դեմ կռվող սիրիացի գրոհայինների մասին
ՎԻԴԵՈՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած այն տեսանյութով, որում եւս մի ապացույց է ներկայացվում, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ։
Վարչապետը տեսանյութին կից արել է նաեւ գրառում, որում, մասնավորապես, ասվում է.
«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ եւ կենտրոնանա հետեւյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում եւ Արցախի անկախության ճանաչում։
Եւ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»։