ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրադադարից հինգ րոպե անց. Ալիևը գնում է վա-բանկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան: Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին` նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ: Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ: Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, սկսում են սուբստանտիվ բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը: 

Առաջին հերթին պետք է փաստենք, որ հրադադարը դա զինադադար չէ, ինչն էլ այս րոպեներին ապացուցվում է՝ հակառակորդը անգամ ձեռք բերված համաձայնություններից հետո շարունակում է հարձակումը Արցախի վրա: Այս առումով գուցե փոքր ուշ, սակայն Մոսկվային, ում միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպումը և կազմվել է վերջնական հայտարարության տեքստը, հաջողվի ստիպել Բաքվին հավատարիմ մնալ ընդունված հրադադարին: 

Մյուս կողմից պետք է նշենք, թե ինչ են իրենցից ներկայացնում սուբստանտիվ բանակցությունները. դրանք առարկայական բանակցություններն են, և այս տերմինը նոր չէ, որ մտնում է բանակցային օրակարգ: 2016-ի սեպտեմբերի 22-ի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նույն թվականին Վիեննայում (մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (հունիսի 20) Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումներին՝ այդ համատեքստում կարևորելով հետագա քայլերը, որոնք կհանգեցնեն «կարգավորմանը միտված բովանդակային բանակցությունների համար մթնոլորտի ստեղծմանը»։ 


2016-ի հոկտեմբերի 26-ին համանախագահները քննարկել են «հարատև խաղաղությանը միտված բովանդակային բանակցությունները խթանելու վերաբերյալ ընթացիկ աշխատանքային առաջարկները»։  Մինսկի խմբի եռանախագահներից զատ, 2016-ին նույնաբովանդակ կոչով հանդես է եկել նաև ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերին։ Վերջինս, ըստ Պետքարտուղարության` 2016-ի հունիսի 30-ի պաշտոնական հաղորդագրության, վերահաստատել էր Միացյալ Նահանգների աջակցությունը «բովանդակային բանակցություններին, որոնք կարող են բերել համապարփակ կարգավորման»։ 
Եթե ուսումնասիրենք միջնորդների շատ ավելի վաղ ժամանակահատվածի հայտարարությունները` կրկին կհանդիպենք հիշյալ ձևակերպումը, օրինակ՝ 2013-ի դեկտեմբերի 19-ին։ Առարկայական բանակցությունները ենթադրում են երկկողմ առավել սերտ համագործակցություն և բանակցություններ, և այս փուլում մինսկի խմբի գործոնը կարող է դառնալ երկրորդական: 

Սակայն, անչափ կարևոր է, որ հայտարարությամբ հաստատվում է Մինսկի խմբի ֆորմատի անփոփոխ մնալը: Սա ենթադրում է, որ ռուսական կողմին հաջողվել է միջնորդական ջանքերի շնորհիվ դուրս մղել Թուրքիային այս գործընթացից, իսկ հիմա շարունակվող ռազմական գործողությունները հրահրված են հենց տվյալ հանգամանքից դժգոհ մնացած Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից: 

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular