ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբորս բոլոր նպատակները կիսատ մնացին. զոհված զինծառայող Վահե Միրզոյանի քույր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաջարան համայնքից, 2000 թվականին ծնված Վահե Միրզոյանը երեք ամսից տուն էր վերադառնալու, ծառայության ավարտից հետո պետք է սկսեր իրականացնել նպատակները, սակայն թշնամու դեմ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի քույը՝ Նվարդ Միրզոյանը:

«Երեք ամիս հետո ծառայությունը վերջացնելու էր, գար, անընդհատ օրերը, ժամերը հաշվում էինք: Անընդհատ ասում էր, որ լավ է լինելու, շատ լուսավոր, պայծառ տղա էր, միշտ ժպիտը դեմքին»,-ասաց նա և նշեց, որ զոհվածը երկու քույր և երկու եղբայր ունի:

Նվարդ Միրզոյանն ասաց, որ դեպքի մասին մանրամասներ իրենց չեն հայտնել, իսկ եղբոր հետ վերջին անգամ խոսել են պատերազմը սկսելուց երկու- երեք օր առաջ: «Իմացանք, որ  սեպտեմբերի 28-ի զոհված զինծառայողների անունների ցանկում նրա անունը կա, հետո սկսեցինք որոնել դին, սակայն խոսակցություններ էին հասնում, որ դեռ Արցախից չեն տեղափոխել: Սյունիքի դիահերձարաններում չգտանք նրան, հետո սկսեցինք որոնել Երևանում, մտածում էինք, որ հրաշքով ողջ է, պարզապես վիրավոր է: Մահվան յոթերորդ օրը գտանք նրան՝ Մասիսի դիահերձարանում էր»,-պատմեց նա:

Քույրը պատմեց, որ եղբայրը մեծ նպատակներ ուներ, ասում էր, որ ծառայությունից վերադառնալուց հետո պետք է գա, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորի, մեքենա գնի ու վերանորոգի տունը. «Բոլոր նպատակները կիսատ մնացին»: Քույրը պատմեց, որ Վահե Միրզոյանը շատ հոգատար էր, բոլորն ասում էին՝ ոսկի տղա է: «Հայրս էլ Արցախյան պատերազմի ժամանակ է վիրավորվել և երկրորդ կարգի հաշմանդամ է»,- հավելեց զոհված զինծառայողի քույրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

                                        
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular