ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կսկսի ճեղքեր տալ. ադրբեջանագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգայնագետ, ադրբեջանական թեմաներով փորձագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Ադրբեջանում ներկայում տիրող հասարակական տրամադրություններին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության շրջանում տիրող տրամադրություններից ելնելով՝ նրանց կարելի է տարբեր խմբերի բաժանել: Սակայն ժողովրդի մեջ տարածված հիմնական կարծիքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած այս հարձակումն իրականում ժողովրդին տնտեսական ծանր խնդիրներից շեղելու համար է իրականացվել: Նույնիսկ առանձին օգտատերեր կարծում են, որ պատահական չէր, որ ապրիլյան պատերազմը զուգադիպել է պանամական օֆշորային սկանդալի բացահայտմանը:
«Կա նաև այլ տեսակետ, թե այս ամենը Ռուսաստանի հրահրմամբ է տեղի ունեցել, որպեսզի Հայաստանին հետ պահի եվրոպական տնտեսական ինտեգրման ճանապարհից և կարողանա իր դերակատարումը շեշտադրել այս տարածաշրջանում»,- ասում է արդբեջանագետը:
Է. Էլբակյանի դիտարկմամբ՝ ապրիլի 5-ին, երբ բանավոր համաձայնություն եղավ կրակի դադարեցման մասին, ադրբեջանցի օգտատերերի շրջանում այլ տրամադրություններ սկսեցին ի հայտ գալ:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ իր ժողովրդին վստահեցրել է, որ այսօր-վաղը իրենք ազատագրելու են այն հողերը, որոնք, իրենց կարծիքով, իրենց են պատկանում: Սակայն 5-օրյա պատերազմի ժամանակ, փաստորեն, իրենց խոստումը չկարողացան իրականացնել: Սա ևս մեկ լրացուցիչ հարված էր ալիևյան վարչակարգին, և այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ռազմաճակատում տեղի ունեցած ամենաչնչին «դիրքավորումը» ներկայացնում է որպես մեծ հաջողություն կամ այլ կերպ ասած՝ փորձում են հաղթանակի պատրանք ստեղծել»,- ասում է միջազգայնագետը:
Նրա կարծիքով՝ իրականում Ադրբեջանում հնարավոր է նման պատրանքներ ստեղծել, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ջախջախիչ մեծամասնությունը գտնվում է իշխանությունների անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ, սակայն կա նաև այլընտրանքային լրատվության աղբյուր, օրինակ՝ «Մեյդան» օնլայն հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Գերմանիայից, ինչը քիչ թե շատ կարողանում է հասարակությունում տիրող իրական տրամադրությունները ներկայացնել:
«Սակայն այս վերջին շրջանում տեղեկատվական այդ աղբյուրը նույնպես սկսել է ընդհանուր հայրենասիրական բնույթի գրառումներ կատարել, որը համահունչ է Ադրբեջանում տիրող ներկայիս ազգայնական-հայրենասիրական մթնոլորտին, քանի որ հակահայկականությունը և հայատյացությունը բնորոշ է նաև նրանց»,- ասում է Է. Էլբակյանը:
Խոսելով Ադրբեջանի կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների շրջանում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի մասին՝ փորձագետը նշում է, որ վերջին տարիներին երկրի իշխանությունները, զգալով, որ նրանց կողմից ռեալ վտանգ կա, որոշակիորեն փորձել են մոդիֆիկացնել նրանց հանդեպ իրականացվող քաղաքականությունը և այս օրերին, երբ փորձագետն ուսումնասիրել է ազգային փոքրամասնությունների արձագանքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմի զոհերի զգալի մասը հենց ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն է եղել, ցավալիորեն արձանագրել է, որ նրանց շրջանում հպարտության զգացում է եղել, քանի որ նշել են, թե իրենք նույնպես այդ երկրի քաղաքացիներ են և իրենց լուման են ունեցել այդ «հաղթանակին» հասնելու համար:
«Բայց, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն իրականում բավականին խարխուլ իրավիճակում է գտնվում, քանի որ ունի խնդիրներ և՛ ազգային փոքրամասնությունների հարցում, և՛ սոցիալ-տնտեսական, որոնք, եթե այս պայմաններում դեռևս այնքան էլ ի հայտ չեն գալիս, ապա լայնամասշտաբ պատերազմ լինելու դեպքում, երբ Ադրբեջանը սկսի ճեղքեր տալ, այդ ճեղքերից մեկը կարող է լինել նաև դա»,- ասում է փորձագետը:
Ամփոփելով զրույցը Է.Էլբակյանը նշում է, որ ընդհանուր պատկերն այնպիսիսն է, որ Ադբեջանի մեծամասնության մոտ առկա է ֆրուստրացիա, քանի որ, հասարակությունը նույնպես հասկանում է, որ զոհերն ավելի շատ են եղել, քան «հաջողությունները»:
«Այսինքն, պարզ է դառնում, որ ինչքան էլ պետական քարոզչամեքենան աշխատի ցույց տալ, որ դա հաղթանակ էր և որ մի քանի մետր առաջ են գնացել, ամեն դեպքում մարդիկ հասկանում են, որ իրենց կորուստը համարժեք չէ իրենց «ձեռք բերածին»: Եվ գնալով ավելի են ուժգնանում հասարակության մեջ առկա այն դժգոհությունները, որով պահանջում են կամ հրաժարվել Ղարաբաղի հարցից, կամ միանգամից գնալ լայնամասշտաբ պատերազմի:
Մենք ամեն դեպքում պետք է նաև այս տրամադրությունները հաշվի առնենք, քանի որ գործ ունենք Ադրբեջան պետության հետ իր ամբողջության մեջ»,- զրուցի վերջում ընդգծում է Է. Էլբակյանը:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular