ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ պատերազմը հիմա սկսվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, որ մի օր նման պատերազմ կարող էր սկսվել, ակնհայտ էր։ Ադրբեջանն ակնհայտորեն դրան էր պատրաստվում և ամեն առիթով զգուշացնում էր, սակայն սպառնալը մեկ բան է, պատերազմ սկսելն՝ այլ բան, դրա համար պետք է լինեին ներքին ու արտաքին հանգամանքներ, ինչպես նաև՝ Casus belli (պատերազմի առիթ)։ Այլապես կարող էր ևս մի 20 տարի պատրաստվել պատերազմի, սակայն չհամարձակվել այն սկսել։

1. Արտաքին հանգամանքներ.

ա) հայ-ռուսական հարաբերություններում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտն, որը հիմնականում գենեռացնում էին արտաքին (ոչ ազգային) օրակարգով շարժվող խմբավորումներն, որոնց մի հատվածը բարձր պետական պաշտոնների էր նշանակվել։
Ինչպես այս օրերին տեսանք, այս տարածքի հիմնական օպերատորը Ռուսաստանն է, ինչ ճանաչում է միջազգային հանրություն կոչվածն, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, թե չի գա,

բ) ներքաղաքական փոխադարձ թշնամության մթնոլորտն, որտեղ առաջին պատերազմի ղեկավարները հայտարարվել էին ազգի թշնամիներ ու անվստահություն էր սերմանվում զինվորական բարձր ղեկավարության հանդեպ (հիշենք այն հայտարարությունն, որ գործող զինվորականների մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են պատերազմ սկսել ու պարտվել, որպեսզի իշխանափոխություն լինի),

բ) ներհասարակական անառողջ մթնելորտն, որը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել։

Այս ամենն Ադրբեջանի տեսակետով պատերազմ սկսելու համար նպաստավոր հանգամանքներ էին։

գ) Թուրքիայի գործոնն, որը հարձակվողական արտաքին քաղաքականություն է վարում և հայտ է ներկայացրել ընդարձակվել դեպի արևելք, որի առաջին պլացդարմն Ադրբեջանն է։ Արցախի խնդիրն այն հարմար առիթն է Ադրբեջանում հեգեմոնիա հաստատելու համար։

2. Ներքին հանգամանքներ.

ա) Ալիևների կլանի հանդեպ ադրբեջանցիների ուժգնացող դժգոհություններն, որը կապված է տնտեսական դժվարությունների հետ և անկարողությունը "լուծել" Ղարաբաղի խնդիրը, որը պետական քաղաքականության հիմնական խնդիրն է հայտարարված։ "Լուծել" այդ հարցը, նշանակում էր ամրացնել կլանի իշխանությունն երկար ժամանակներով,

բ) Տավուշյան ընդհարումներից հետո Բաքվում սկսված ցույցերը վերածվեցին հակակառավարական ընդվզումների, որը կանգնեցվեց Թուրքիայի աջակցության ու թուրք-ադրբեջանական զինավարժությունների շնորհիվ, կլանի իշխանության հիմնական երաշխավորը դարձնելով Թուրքիային։ Ալիևների կլանի համար հատկապես ծանր վիճակ էր ստեղծում Փաշինյանի հայտարարությունն, որ կարող է ուղղակիորեն դիմել Ադրբեջանի ժողովրդին, այսինքն Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը, իսկ այն խոստումն, որ կբացի այնպիսի գաղտնիքներ, որը իմանալուց հետո Ադրբեջանում հեղափոխություն կսկսվի, արդեն անպատասխան չէր կարող մնալ։

3. Casus belli

Ցանկացած պատերազմի համար պետք է լինի առիթ, որը լիգիտիմացնում է պատերազմը։ Ալիևի համար Casus belli էր Փաշինյանի այն հայտարարությունն, որ "Արցախը Հայաստան է և վերջ", որին չհաջորդեց դրա տրամաբանական հաջորդ քայլն՝ Արցախի ճանաչումը։ Պետք է այստեղ մի կարևոր ճշտում մտցնել, Արցախի Հայաստան լինելը մեկ բան է, անկախ լինելն՝ այլ։ Հայաստանի քաղաքականությունն, ինչպես նաև ողջ բանակցային պրոցեսի տրամաբանութունն Արցախի ինքնորոշման ճանաչումն էր և հայտարարել, որ Արցախը Հայաստան է, նշանակում էր վերջացնել բանակցությունները, փլուզել Մինսկի խումբը և ... ի՞նչ անել։ Չանդրադառնանք նաև նրան, որ ասել, որ Արցախը Հայաստան է, հաջորդ օրը սպառնալ, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, տրամաբանական հակասություն է ստեղծում, որը չի ընկալվում բանակցությունների միջնորդների կողմից։

Ինչի համար է պետք իմանալ այս ամենը։ Նախ, այն պետք է թշնամուն լավ հասկանալու համար, նաև պետք է անհապաղ, շտապ, կտրուկ եղանակով, պատերազմի օրենքներին համապատասխան, փոխել տարվող քաղաքականությունն, դրա մեջ ներմուծել տրամաբանություն ու սթափ միտք, ինչն անհրաժեշտ է բանակցային փուլում հաջողությունների հասնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular