ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում 29-ամյա կինն ինքնուրույն ծննդաբերել է աղիների մասնահատումից հետո. ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում 29-ամյա կինը սահմանված ժամկետում բնական ճանապարհով ծննդաբերել է՝ հղիության 31-րդ շաբաթում աղիների մասնահատման վիրահատության ենթարկվելուց հետո: Մայրիկն ու նորածինն իրենց լավ են զգում, հետծննդյան ոչ մի բարդացում չի եղել, չնայած վիրաբույժները վախենում էին ճողվածքի առաջացումից:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմումքի վարիչ Արայիկ Ոսկանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ կինն իրենց բաժանմունք է ընդունվել 2 ամիս առաջ՝ հղիության 31-րդ շաբաթում՝ սուր աղիքային անանցանելիությամբ:

Մինչ այդ նրան փորձել են բուժել տան պայմաններում՝ ենթադրելով, որ դա քրոնիկ էնտերոկոլիտի սրացում է կամ ուղղակի աղիների աշխատանքի խանգարում: Կինը վիրաբույժներին է դիմել որոշակիորեն ուշացած, երբ արդեն սկսել էր բարակ աղիքի մեռուկացում:

Վիրաբույժի խոսքով՝ կնոջ բարակ աղիքի սուր անանցանելիությունը հարուցել էր աղեգալարների ոլորումը: Պարզվել է, որ նրան ժամանակին ապենդէկտոմիա են կատարել, որից հետո կպումներ են առաջացել, իսկ հղիության ժամանակ մեծացած արգանդը սկսել է ճնշել այդ հատվածի վրա, ինչը եւ հանգեցրել է աղիների ոլորման:

«Անհապաղ վիրահատություն էր պահանջվում: Սակայն դժվարությունն այն էր, որ հղիության ժամկետը փոքր էր եւ վաղաժամ ծնունդ խթանելը ցանկալի չէր, կարող էինք երեխային կորցնել: Կեսարյան հատումը եւս վտանգավոր էր, աղիքի մեռուկացման պատճառով ինֆեկցիայի տարածման վտանգ կար: Կարելի էր աղիների անցանելիության վերականգնման վիրահատությունը եւ կեսարյան հատումը միաժամանակ կատարել, բայց այդ դեպքում ստիպված կլինեինք նաեւ արգանդը հեռացնել: Սակայն զույգը դա չցանկացավ, քանի որ սա կնոջ առաջին հղիությունն էր, եւ նրանք պլանավորում էին հետագայում եւս երեխաներ ունենալ»,- ասել է Արայիկ Ոսկանյանը:

Որոշում ընդունվեց կնոջը վիրահատել՝ հղիության պահպանմամբ: Վիրաբույժը պարզաբանեց, որ աղիների մասնահատումն ինքնին ոչ մի դժվարություն չի ներկայացնում, սակայն տվյալ դեպքում արգանդը գործնականում փակել էր որովայնի խոռոչը, աղիները տեղաշարժվել էին ենթաստոծանիական տարածություն: «Երբ կտրվածք արեցինք ընդունված տեղում, պարզվեց, որ աղիները ,,տեղում չէին,, : Բարդությունը աղիներին հասնելն ու վնասված հատվածը հեռացնելն էր՝ այդ ընթացքում չվնասելով արգանդը»,- ասել է վիրաբույժը:

Արայիկ Ոսկանյանի պարզաբանմամբ՝ հասկանալի պատճառներով ոչ թե լապարոսկոպիկ, այլ բաց վիրահատություն է կատարվել. պտղով արգանդի դիրքը լապարոսկոպիկ մեթոդով աղիներին հասնելու հնարավորություն չէր տալիս: Կնոջ բարակ աղիներից հեռացվել է գրեթե մեկ մետր հատված, իսկ հետո բերանակցել են ծայրերը՝ ստեղծելով սնունդի անցանելիության նորմալ ճանապարհ:

Վիրահատությունից հետո կինը եղել է «Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգների հսկողության ներքո եւ վերջերս ծննդաբերել է բնական ճանապարհով: Դա վիրահատված աղիների աշխատանքի ոչ մի բարդացում չի առաջացրել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular