Կա կին, որ վեց ամսական երեխային թողել և եկել է պատերազմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Գորիսում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև պատերազմում հայ կանանց ներգրավվածությանը: «Այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ՝ գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, որոնք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից։ Ծանոթացել ենք մի աղջկա հետ, ով վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ․ գերպրոֆեսիոնալ զինվորական»,- ներկայացրեց Հովհաննիսյանը: