ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը մտավ խաղի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հրապարակավ անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին և հայտարարեց, որ դա ողբերգություն է Ռուսաստանի բարեկամ երկու ժողովուրդների համար էլ, և կրակը պետք է արագ դադարեցվի: Պուտինը հայտարարել է նաև, որ անընդհատ շփման մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, և որ Հայաստանի ղեկավարությունը հարցեր չունի ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ կապված: Ըստ էության՝ Պուտինը, առաջին անգամ անդրադառնալով իրադրությանը, արել է էական հայտարարություններ, որոնք պարունակում են բավականին ուշագրավ ազդակներ:

Ոչ պակաս էական է նաև այն, որ ՌԴ նախագահը արդեն երկշաբաթյա պատերազմին հրապարակային անդրադարձ է կատարում այն բանից հետո, երբ առաջինը խոսել է Իլհամ Ալիևի հետ: Ալիևին այդ զանգը պարտադրել է հայկական բանակը, որը տապալել է թուրք-իսրայելական պատերազմական պլանները և, ըստ էության, սրել Ալիևի՝ ընդհուպ ֆիզիկական անվտանգության հարցը: Ի՞նչ են խոսել Ալիևն ու Պուտինը, հանգամանալից հայտնի չէ, սակայն հատկանշական է, որ դրանից հետո փաստորեն ՌԴ նախագահը հրապարակավ անդրադառնում է իրավիճակին առաջին անգամ, արդեն սեփական դեմքով հայտարարելով կրակի արագ դադարեցման անհրաժեշտության մասին:

Հայտարարության հետագա զարգացումները երկար սպասեցնել չտվեցին, քանի որ Պուտինի հայտարարությունից երկու օր անց այսօր Մոսկվայում հանդիպում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները, որպեսզի քննարկեն առաջիկա անելիքների մասին։ Միևնույն ժամանակ, հատկանշական է՝ Պուտինի պատասխանատվություն ստանձնելու քայլից առաջ մի քանի քայլ, որ եղավ Ռուսաստանում: Նախ՝ հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահը կատարեց էական նշանակում Ադրբեջանին սահմանակից Դաղստանի ղեկավարի պաշտոնում՝ գեներալ Սերգեյ Մելիքով, հակաահաբեկչական պայքարի փորձով, ազգությամբ՝ լեզգին: Դա, թերևս, բավականին ուժեղ և կոշտ ազդակ էր Բաքվին: Հաջորդիվ, մինչ այդ ԱԳՆ կամ Կրեմլի խոսնակի մակարդակով մտահոգություն բարձրաձայնող ՌԴ-ն արդեն արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի մակարդակով հայտարարեց ռեգիոն ահաբեկիչների ներգրավման մասին, որն, իհարկե, իր ձևակերպումներում բազմիմաստ և հարցեր առաջացնող հայտարարություն էր, սակայն, թերևս, Անկարայի համար հասկանալի հաղորդագրություններով:

Դրան էլ զուգորդեց ՌԴ ուժային կառույցներին մոտ կանգնած «Տելեգրամ» ալիքներից մեկով տեղեկությունը, որ ՌԴ օդատիեզերական ուժերը հարված են պատրաստում Սիրիայի Իդլիբում ահաբեկչական խմբավորումների պատրաստման ճամբարներին: Ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցող պատերազմի կանխման և արյունահեղությունը կասեցնելու հարցում առանցքային դերակատարությունը Ռուսաստանի ձեռքին է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular