ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեսիա սանձազերծած եռյակ դաշինքին միավորում են նաև պատերազմի վարման հանցավոր մեթոդները. Արցախի ԱԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորման վերաբերյալ և շեշտել, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր մեթոդները: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրա: Հիշեցնում ենք ադրբեջանական կողմին, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորույթային  մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ավերումը՝ ռազմական հանցագործություն:

Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է: Բավական է հիշել թալիբների կողմից Բուդդայի Բամիանական արձանների ոչնչացումը, ինչպես նաև Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայում հաղթական կամարի և Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերումը:  
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա հարձակումը ցուցադրում է, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր մեթոդները:Եվս մեկ անգամ նշում ենք, որ մշակութային ժառանգության պահպանումը մեծ

նշանակություն ունի աշխարհի բոլոր ժողովուրդների համար, իսկ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը ողջ մարդկության մշակութային ժառանգությանն է վնաս հանդիսանում։ Մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության մասին բազմաթիվ միջազգային  կոնվենցիաների ընդունումից բացի, հարցը բարձրացվել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով, որը զինված հակամարտությունների համատեքստում հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից մշակութային ժառանգության ոչնչացման անթույլատրելիության մասին իր բանաձևում (2347) կոչ է արել բոլոր պետություններին կոլեկտիվ և համակարգված պայքար մղել նման պրակտիկայի դեմ:

Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից մարդասիրության և համամարդկային արժեքների բացահայտ ժխտման պայմաններում Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման առավել գործուն միջոցն է»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular