ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պետք է լինի մեր վերջին պատերազմը, որից հետո մենք պետք է հանդես գանք թելադրողի դերում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Արկադի Վարդանյանն է։

— Պարոն Վարդանյան,Դուք ինչպե՞ս եք գնահատում վերջին 11 օրերին Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ ամերիկյան անդրադարձը։ Այս օրերին նշվում է, որ մենք շատ կարևոր դիվանագիտական հաղթանակներ ենք տանում միջազգային հարթակներում, բայց ԱՄՆ-ի մասով դիվանագիտությունը կարծես կաղում է։

— Դա պայմանավորված է սպասվող նախագահական ընտրություններով, և այստեղ ես զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը բոլոր ուղղություններով հիմա այսպես պայմանական սառեցված է և այստեղ մեզ համար որևէ բացսական հեռանկար չեմ տեսնում։

— Վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ մեր բանակը տարբեր ուղղություններով մեր հրթիռակոծության հետևանքով հակառակորդը բազմաթիվ զոհեր թողնելով հետ է շպրտվել։ Եվ վերջին օրերին ՌԴ-ի և այլ պետությունների կողմից ավելի ակտիվ կոչեր են լինում քան պատերազմի սկզբում։ Ի՞նչ եք կարծում այս կոչերը արդյոք պայմանավորված չեն մեր բանակի վճռականության և պատերազմում առաջխաղացում ունենալու հետ։

— Անկասկած հենց դրանով է պայմանավորված, բայց ինձ համար մտահոգիչ է այն, որ մենք ինչպես միշտ մեր հաղթանակը չկորցնենք և մեր հաղթանակին ուրիշները չտիրանան։ Ինչպես տեսանք Ռուսաստանը մի քանի օր ընդհանրապես ոչինչ չէր ասում, իսկ հիմա ակտիվացան, քանի որ սկսեցին գիտակցել, որ եթե թուրքերը հասնեն Անդրկովկաս, ապա հաջորդիվ հայտնվելու են Ռուսաստանում՝ Հյուսիսային Կովկասում, Բաշկիրայում, Թաթարստանում և այլն։ Բայց Ռուսաստանն էլ ներքին խնդիրներ ունի, օրինակ ռուբլին գահավիժում է ամեն օր, այնտեղ կա նաև Բելառուսի խնդիրը, հեռավոր Արևելքի խնդիրը և այլն։ Այնպես որ Ռուսաստանը ունի լուրջ խնդիրներ։ Մեզ համար սա պետք է լինի վերջին հայրենական պատերազմը, որից հետո մենք պետք է հանդես գանք թելադրողի դերում, այլ ոչ թե պաշտպանվողի։ Մինչ օրս մենք անընդհատ պաշտպանվել ենք, փորձել ենք բացատրել մեր քայլերը, փորձել ենք արդարանալ և այլն, բայց այսուհետ պետք է արդարանալու մարտավարությունը վերջացնենք և արդեն անցում կատարենք պահանջատիրության։

— Հայաստանը վերջերս Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական օբեկտները խոցելուց առաջ զգուշացնող հայտարարություն տարածեց և Ադրբեջանի խաղաղ բնակչությանը կոչ արեց լքել քաղաքները, իսկ Ադրբեջանը դեռ պատերազմի սկզբից շարունակաբար թիրախավորում է մեր խաղաղ բնակչությանը և խոշոր քաղաքները։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա նրանց բանակի ձախողման հետևանք չէ։

— Սա Ադրբեջանի վերջին ճիքերն է, որը նույնպես ձախողվելու է։ Դե գիտեք, կարծում եմ, Ալիևին էլ պետք է հասկանալ, քանի որ նա այլ ելք չունի և պետք է ցանկացած գնով փորձի գոնե մի փոքր հաջողության հասնել պատերազմի դաշտում։ Բայց դա նրան չի հաջողվի, որովհետև մենք տեսնում ենք, որ արդեն վարձկաններն էլ լացակումած ինչ-որ հայտարարություններ  տարածում, ափսոսում են, որ եկել են այստեղ, շատերն անգամ խոստովանում են, որ չէին էլ պատկերացնում թե ով է հայը, ինչպիսին է Հայաստանը։ Մի խոսքով նրանք ճակատի բոլոր հատվածներում պարտություն են կրում և ես նորից եմ կրկնում, որ մենք այս անգամ պետք է մեր հաղթանակը չզիջենք ոչ մեկին, քանի որ սա մեր հաղթանակն է, և ամբողջ աշխարհը տեսավ, թե մենք ինչ զինվորներ ունենք, տեսավ թե ինչպիսին է մեր ոգին, ինչպիսին է մեր հայրենասիրությունը և հիմա աշխարհը ստիպված պետք է հաշվի նստի Հայաստանի հետ և նորից եմ կրկնում, որ այսուհետ մենք պետք է լինենք թելադրողի կարգավիճակում։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular