ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահների «ընդհատակյա դիվանագիտությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայաստանյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադարձել է Երևան հանդիպել ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Թե ինչ արդյունք կունենա տվյալ հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Միաժամանակ տեղեկատվության տողատակում մի փոքր հավելում կա, ինչից պարզ է դառնում, որ Քոչարյանից առաջ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ էության տվյալ տեղեկատվությունից հայտնի է դառնում, որ դեռևս օրեր առաջ Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել էր ՌԴ դեսպանին և իր մտահոգություններն ու մոտեցումները ներկայացրել Արցախում ծավալված պատերազմի վերաբերյալ։

Հատկանշական է, որ բոլորից վաղ արցախյան հարցի շուրջ հենց Սարգսյանն ինքն է նախաձեռնել դեսպան Կոպիրկինի հետ հանդիպում և հստակ ներկայացրել բուն իրավիճակը։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ այդ հանդիպման մասին նախագահ Սարգսյանի գրասենյակը նախըտրել է լռել և չհրապարակել՝ փորձելով ավելի լուրջ լինել և որոշ շրջանակաների նման անհարկի չփիառվել, ինչպես ընդունված է վերջին շրջանում։ Այսինքն ստացվում է այնպես, որ չնայած գոյություն ունեցող տարբեր քննադատություններին և անընդհատ սերմանվող ատելությանը մեր երկու նախագահներն էլ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Բոլորս ենք տեսնում, թե ինչպես են ներկա փուլում ևս, չնայած այն հանգամանքին, որ ներքաղաքական կոնսոլիդացիայի և համերաշխության մասին հայտարարվել է քանիցս, սկսվել է երկու նախագահների համացանցային հերթական թիրախավորումը․ դարձյալ տարբեր հայտնի շրջանակներից բուծվող ֆեյքեր և գրչակներ փորձում են աղբ լցնել նրանց վաստակի վրա։ Այնունհանդերձ նրանք փորձում են ստեղծված իրավիճակում «ընդհատակյա» դիվանագիտություն օգտագործել՝ ի շահ պետության։ Եվ ամենակարևորը՝ դա անում են առաց ավելորդ պաթոսի և հրապարակավ փիառվելու։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular