ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Արդեն ոչ միայն միջազգային մամուլում, այլև տարբեր պետությունների կողմից ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվում է այն մասին, որ Արցախում ընթացող պատերազմական գործողություններին թշնամու կողմից կռվում են վարձկաններ, որոնք բերվել են գլխավորապես Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից։ Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել էր վարձկանների՝ մեր տարածաշրջան թափանցելու ռիսկերի մասին, և ահա այս առնչությամբ նոր մանրամասներ են հրապարակ գալիս։

Ըստ տեղեկությունների, այս օրերին, պարզվում է, ահաբեկիչ-վարձկաններն արդեն զանգվածաբար թալան են իրականացնում ադրբեջանական բնակավայրերում, հիմնականում այն հատվածներում, որտեղից բնակչությունն արդեն իսկ տարհանված է կամ պարզապես փախել են իրենց բնակավայրերից՝ տեսնելով ադրբեջանական բանակի ձախողումները ։ Հատկանշականն այն է, որ համատարած թալանն ուղեկցվում է մարդկանց տներն ավիրելով ու բավականին մեծ չափերի հասնող հրկիզումներով։ Ըստ էության, ահաբեկիչների համար միևնույնն է, թե որտեղ և ինչ են թալանում ու հրկիզում, նրանց համար կարևորը տվյալ փուլում այն գումարն է, որը նրանք պետք է ստանան «գործարքն» ավարտելուց հետո, ինչպես նաև այն ավարը, որը կտանեն իրենց հետ հենց իրենց վճարող երկրի բնակավայրերը թալանելով։

Թեպետ, ինչպես արդեն քանիցս նշվել է, վարձկաններն ի վերջո հազիվ թե ողջ վերադառնան, քանզի կա՛մ կսպանվեն առաջնագծում, կա՛մ նրանց կվերացնեն հենց վարձողները՝ ջնջելով հետքերը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին, քանի որ վարձկաններն արդեն իսկ դարձել են պատուհաս։ Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ Թուրքիան «սարքեց» Ադրբեջանի գլխին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular