ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` վերանայելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

 
13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը:
Գրության մեջ մասնավորապես նշված է.
«Հայաստանի և Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը, պետության շուրջ քաղաքական ուժերի համախմբվածության, ներազգային հաշտության ու համերաշխության հրամայականը` ներքոստորագրյալ կուսակցությունները գտնում են, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։
Քրեական գործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Գագիկ Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, որի ընթացքում որևէ կերպ չի խուսափել նախաքննության մարմնից, որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Ավելին` Գագիկ Ծառուկյանն իր բազմաթիվ հայտարարություններով և գործողություններով ապացուցել է, որ պատրաստ է լիարժեքորեն կատարել քրեադատավարական կանոններով սահմանված իր բոլոր պարտականությունները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ կուսակցություններս միջնորդում ենք վերացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը»:
Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular