ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3–րդ համաշխարհային պատերազմ․ Արցախն` էպիկենտրոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս պետություն չունեինք։ Վճարեցինք ամենադաժան գինը։ Տեղի ունեցավ ցեղասպանություն։

2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ պսեվդոհանրապետություն ունեինք ԽՍՀՄ–ի կազմում։ Շատ ծանր գին վճարեցինք ֆաշիզմի դեմ պայքարում, բայց հաղթողների թիմից էինք։

2–րդ համաշխարհայինին հաջորդած «սառը» պատերազմն ավարտվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ Մենք կայսրության փլատակների տակ չմնացինք՝ ձեռք բերելով անկախ պետություն ու տանելով հաղթանակ Արցախյան պատերազմում։ Երկար ժամանակ պետականություն չունենալուց հետո ստացանք միանգամից երկուսը։

Հաղթեցինք Արցախյան պատերազմում, սակայն պարտվեցինք պետականաշինության գործում։ Տեղի ունեցավ հաղթանակի մսխում։

2020–ին 3–րդ համաշխարհային պատերազմը սկսվեց ոչ թե դասական, այլ կորոնավիրուսային համաճարակի տեսքով։ Հիմա մտել ենք պատերազմի դասական փուլի մեջ, երբ թռչում են արկերը, սավառնում մահաբեր ԱԹՍ–ները, թափվում արյունը․․․

3–րդ համաշխարհայինի էպիկենտրոնում, դժբախտաբար, Արցախն է։ Արցախում համընկնում կամ հակադրվում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Թուրքիայի, միջինասիական ու արաբական երկրների շահերը։

Ցավալին այն է, որ այս պատերազմից առաջ Հայաստանը հասցրեց փչացնել իր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ (Ռուսաստան, Իրան) և անհասկանալի խաղեր տվեց մեր հակառակորդների հետ։ Հակառակորդներ, որոնք ընդգծված հակառուսական ու հակաիրանական վեկտոր ունեն։

Մեր բանակն այժմ շատ ծանր գնով խմբագրում է քաղաքական ղեկավարության կոպտագույն սխալները։ Բոլորս, հետևաբար, բանակի հետ ենք։

Մենք դատապարտված ենք հաղթանակի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular