ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս գումարները մեր հաղթանակի համար են». «Հայաստան» հիմնադրամի ղեկավարի 3 լավ լուր հայտնեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա վերածվել է համազգային, համահայկական, գլոբալ մեծ շարժման, որովհետեւ մարդիկ աշխարհի գրեթե բոլոր համայնքներում օգնություն, գումարներ են ուղարկում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Մեր գրասենյակի եւ գործընկեր կազմակերպությունների հեռախոսները չեն դադարում զանգերից ու այցերից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կառույցներից, Հայոց եկեղեցուն, բարեգործական միությանը, քաղաքական կուսակցություններին, որոնք գործում են Սփյուռքում, մյուս բարեգործական կազմակերպություններին, անհատներին, բարերարներին, բոլորին, որոնք իրենց թեկուզ  վերջին գումարը նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում: Առամց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին  հնարավորինս ակտիվ լինենք: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,-ասաց նա:

Արշամյանը այս պահի համար երեք լավ լուրի մասին հայտնեց. «Նախ, Հովնանյան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը, ով նաեւ «Դեպի Հայք» կազմակերպության հիմնադիրն է արեց մեծ քայլ եւ 3 մլրդ ոլար փոխանցցեց «Հայաստան» հիմնադրամին: Նույնը արեց նաեւ «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնը եւ եւս 3 մլն դոլար փոխանցեց հիմնադրամին:  Ալ Եսայանը եւ իր ընկերները Լոս Անջելեսում հավաքագրեցին 1 մլն դոլար: Սա ընդամենը մի քանի ժամվա մասին է խոսքը:

Եվ երեկ խոսակցություն եմ ունեցել ՀԲԸՄ-ի խորհրդի հետ եւ որոշեցինք, որ քանի որ իրենք արդեն միացել են դրամահավաքին, եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի 5 մլն դոլար, ապա իրենք դա կկրկնապատկեն, եւ որպես բարի կամք 1 մլն դոլարը անմիջապես կփոխանցեն «Հայաստան» հիմնադրամին»:

Հիմնադրամի ղեկավարը նշատեց, որ այս գումարները մեր թիկունքի ամրապնդման համար են, մեր հաղթանակի համար են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular