ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ են միացել հայ զինվորին Snickers ուղարկելու ակցիային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի տարբեր ծայրերից հույներ, ռուսներ, սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ են միացել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և ահաբեկիչների դեմ կռվող հայ զինվորներին «Snikers» տեսակի շոկոլադե կոնֆետներ ուղարկելու ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Greekcitytimes հունական լրատվամիջոցը:

Լրատվամիջոցը նշում է, որ Արցախի առաջնագծում առաջանում է սովորույթ, որն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց պետք է բարձրացնի հայ զինվորների մարտական ոգին` Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի դեմ մղվող կռիվներում:  

«Առաջնագծում կանգնած հայ զինվորներն իրենց հայրենակիցներից «Snickers»-ներ են խնդրում, որպեսզի իրական գումարի փոխարեն, կարողանան դրանով գրազ գալ այն հարցի շուրջ` արդյոք Ադրբեջանի զինվորներին ու սիրիացի ահաբեկիչներին իրենց ուղղված հարվածները դիպուկ կլինեն, թե՞ ոչ»,- նշում է Greekcitytimes-ը:

Հունական լրատվամիջոցի փոխանցմամբ` Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայ աղջիկները «Snikers» կոնֆետների վրա հետաքրքիր և զվարճալի հաղորդագրություններ են գրում և ուղարկում առաջնագիծ: Ակցիային արդեն միացել են նաև օտարազգիները` սերբերը, ռուսները, հարավամերիկացիները և այլ ազգերի ներկայացուցիչներ:

Greekcitytimes-ը ներկայացրել է օտարազգիների կողմից «Snickers»-ների վրա գրված հաղորդագրությունների մի քանի օրինակ.

«Մենք գիտենք` դու խիզախ ես: Մենք հիանում ենք քո քաջությամբ». Փեննի. Աթենք, Հունաստան:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորդ, որպես հաղթողներ վերադառնաք ձեր ընտանիքների մոտ». Էլենի. Աթենք:

«Մեկ այլ ցեղասպանություն չի լինելու: Մենք գիտենք, որ դուք կհոգաք դրա մասին: Սերբիան ձեզ հետ է, եղբայրներ». Դրագո. Սերբիա:

«Սիրելի զինվորներ, ես ձեզ հաղթանակ եմ մաղթում: Թող Տերը պահպանի ձեզ». Լիդիա. Սամարա, Ռուսաստան:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular