ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պատրաստ ենք վարձատրել ձեզ՝ ձեր աշխատանքի համար, որպեսզի ցանկության դեպքում այդ գումարն ուղարկեք Արցախի օգնության հիմնադրամին. Արա Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ցույցեր կազմակերպելու փոխարեն օգնել հերոսական Արցախին ինչով հնարավոր է:

«Սիրելի հայրենակիցներ, վտանգավոր իրողությունները, որոնք տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իսլամիստ ջիհադականների զանգվածային մասնակցությամբ հարձակվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ, անտարբեր չեն թողել և ոչ մի հայի:

Արցախում այսօր որոշվում է ոչ միայն արցախցիների ճակատագիրը: Դա մենք հասկանում ենք, դա հասկանում և մեզ աջակցում են Ռուսաստանի ողջամիտ ուժերը: Միասին մենք անում ենք ամեն ինչ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հերոսական Արցախին օգնելու համար և կարծում ենք, որ մեր գլխավոր նպատակը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնել է:

Մոսկվայում անցկացրած ոչ մի ցույց չի լուծի այս հարցը: Ընդհակառակը, այստեղ նման ակցիաների կազմակերպիչները մեր դեմ կտրամադրեն մեր բարեկամներին և մեզ հետ համակարծիք մարդկանց:

Ուզում եք հերոս դառնալ, Արցախը սպասում է ձեզ: Ուզում եք օգնել Արցախին, եկեք ՌԴ-ում հայերի միության կենտրոն: Մեզ պետք են ուղղաթիռներ, միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք վարձատրել ձեզ՝ ձեր աշխատանքի համար, որպեսզի ցանկության դեպքում այդ գումարն ուղարկեք Արցախի օգնության հիմնադրամին:

Կա ևս մեկ «ճակատ», որտեղ այսօր առանց կանոնների պատերազմ է վարվում: Տեղեկատվական պատերազմ: Ուզում եք օգնել Արցախին՝ մնալով տանը, ապա տարածեք սոցցանցերում ճշմարտությունը այս ոչ հավասար պայքարի մասին, այս սուրբ պատերազմի մասին: Ճշմարտությունը հրապարակեք Ղարաբաղի պատմության մասին:

Պատերազմի մեկնարկի երկրորդ օրը, երբ զրուցում էի Արցախի ղեկավարության հետ և հարցրի՝ ինչի կարիք ունեն նրանք առաջին հերթին, որպես պատասխան լսեցի. «Բոլորին հասցրեք ճշմարտությունը մեր մասին»:

Հուսով եմ, որ այդպես կանեն մեր բոլոր հայրենակիցները, հատկապես ցույցերի կազմակերպիչները»,- ասվում է Արա Աբրահամյանի հայտարարության մեջ:

 

 

Աղբյուր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular