ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդը փորձել է ռազմագիծը ճեղքել. բուն մարտերը տեւել են 6-7 ժամ՝ բավական ծանր ու դժվարին. Արծրուն Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի սկզբից ներկայացրեց այսօր Արցախի ՊԲ-ի կողմից  հրապարակված՝ այս օրերին զինծառայողների հերոսության օրինակները՝ նշելով, որ սրանք ընդամենը հերթսական պայքարի փոքրիկ դրվագներ են: Իսկ իրականում, ըստ Հովհաննիսյանի, այդպիսի տասնյակ օրինակներ կան:

«Ըստ էության, զինվորներն իրենց հերոսական մարտով որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը», նշեց նա՝ ներկայացնելով այսօրվա ցուցանիշները:

«Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ծանր մարտեր են ընթացել Արցախի հյուսիսային եւ հարավային հատվածներում, հատկապես՝ հարավում: Հայառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծածավալ զրահատեխնիկա, հրետանի եւ փորձել էր ռազնաճակատի գիծը ճեղքել:

Ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կանխել՝ պատճառելով մեծ կորուստներ:

Միայն մարտական բուն գործողությունները, բուն մարտերը  տեւել են 6-7 ժամ,  դրանք բավական ծանր ու դժվարին մարտեր են: հասկանալի է, որ այս ամենը հեշտ չի տրվում մեր զինվորներին:

Այս ամբողջ ընթացքում հակառակորդը կորցրել է 2300 անձնակազմ, միայն այսօրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող, կամ՝ ոչ միայն զինծառայող, նաեւ ահաբեկիչներ: Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել:

Միայն այսօր հաջողվել է խոցել հակառակորդի՝ մարտի մեջ մտած մո 45 զրահատեխնիկա: Նաեւ մեր կողմին հաջողվել է խոցել մարտի մեջ չմտած մոտ 7-8 տասնյակ զրահատեխնիկա՝ հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պետք է համարվի:

Միայն այսօր խոցվել է հակառակորդի 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ, խոցված ԱԹՍ-ները կազմում են 113 միավոր: հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է արդեն 250 միավոր:

Միայն այսօր խոցվել է 3 Սմերչ-կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ:

Ահա այսպիսի ծանր մարտեր են ընթանում հյուսիսի եւ հարավի ուղղությամբ:

Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն՝ հետ մղելով հակառակորդի ծանր, բարդ, մեծ կրակայինություն ունեցող փորձերը: հավատացեք, մարտերն այնքան թեժ են, իրավիճակն այնքան թեժ է, որ հաճախ մենք չենք հասնում ամփոփել ստացված տվյալները» ,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular