ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կութ և Շատվան գյուղերի ուղղությամբ արվել են հրետանային հարձակումներ, ինչպես նաև հարվածներ ԱԹՍ-ներով․ ՀՀ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել Հայաստանի Գեղարքունիքի մարզ՝ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ  ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների մասին փաստահավաք աշխատանքներ իրականացնելու առաքելությամբ։ Աշխատանքներ են իրականացվել Վարդենիս քաղաքում, շրջակա Սոթք, Շատվան, Կութ և մի շարք այլ գյուղերում: Փաստահավաք առաքելությամբ աշխատանքային խումբը տեղում արձանագրել է,որ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային տարբերակում չունեցող (indiscriminate), ինչպես նաև թիրախային հարձակումները Հայաստանի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից սկսած:

Հարձակումներն առավել ագրեսիվ են եղել սեպտեմբերի 28-ին և 29-ին, որոնց ընթացքում սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ: Գյուղերի ուղղությամբ հրետանային և ռազմաօդային, այդ թվում՝հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարձակումներ իրականացվել ենբոլոր օրերին՝ առավելապես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, իսկ սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ինտենսիվ հրետակոծումներ են իրականացվել գիշերային ժամերին:

Կութ և Շատվան գյուղերում աշխատանքները ցույց են տվել, որ այս բնակավայրերի ուղղությամբ արվել են հրետանային հարձակումներ, ինչպես նաև հարվածներ ԱԹՍ-ներով: Գյուղերի բնակելի տների անմիջական հարևանությամբ արձանագրվել են հողի մեջ խրված և չպայթած կամ մասնակի պայթած հրետանային արկեր, որոնց հայտնաբերման վայրը, դրանց ընկնելու ուղղությունը վկայում են, որ ադրբեջանական կողմն իրականացրել է նպատակային թիրախավորումներ՝ կոնկրետ բնակավայրին վնաս հասցնելու նպատակով:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի` Սոթք գյուղում գտնվող տան ուղղությամբ ևս հրետանային արկ է արձակվել: Փաստահավաք խումբը տեղում արձանագրել է, որ արկն ընկել է նրա տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ տան տնամերձ հողամասի քարե պարիսպի անմիջական հարևանությամբ: Տանն այդ պահին գտնվող ընտանիքը չի վնասվել միայն այն պատճառով, որ արկը չի պայթել: Ակնհայտ է, որ այս դեպքում մեծ վնասներ կարող էին հասցվել բնակելի տանը՝ հաշվի առնելով, որ քարե պարիսպը արկի պայթելու հետևանքով կարող էր լուրջ վնասներ պատճառել նաև գյուղի մյուս բնակելի տներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular