ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահների «դեկլարատիվ» կոչը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Էմանուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համատեղ հայտարարություն են տարածել արցախյան գոտում Ադրբեջանի և Թուրքիայի սանձած պատերազմի առնչությամբ: Նրանք ցավակցում են զոհերի հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին, դատապարտում բռնությունն ու կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու Մինսկի խմբի համանախագահների գործակցությամբ ձեռնամուխ լինել բանակցության գործընթացի: Պետք է արձանագրենք, որ նախագահների տարածած հայտարարությունն, անշուշտ, ստանդարտ է, այն պարագայում, երբ Հայաստանի ու Արցախի դեմ սկսվել է գրոհ թուրք-ադրբեջանական ոչ միայն ռազմական, այլև ահաբեկչական ռեսուրսով:

Մյուս կողմից` երեք երկրների նախագահների մակարդակով ավելի բովանդակային հայտարարություն կարճ ժամանակի մեջ ակնկալելը, թերևս, իրատեսական չէ, հասկանալի է, գուցե ոչ ընդունելի, սակայն հասկանալի պատճառներով: Իրավիճակը նուրբ է, շահերը բազմազան ու բազմաբնույթ, ըստ այդմ՝ համանախագահ երկրների ղեկավարները թերևս առաջնորդվել են «մի վնասիր» սկզբունքով՝ անել հայտարարություն, որը չի խանգարի ավելի տողատակային, կուլիսային մակարդակում շարունակել պատերազմի դադարեցման գործնական ջանքը: Այս ամենի հետ մեկտեղ հարկավոր է ֆիքսել այն փաստը, որ համանախագահները կարծես թե «անտեսում» են Թուրքիային և կոչ են հղում Հայաստանին ու Ադրբեջանին, ինչը քաղաքական համատեքստում, թերևս, նշան է այն բանի, որ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակում կա կոնսենսուս Թուրքիային մերժելու հարցում՝ հաշվի առնելով այն, որ Անկարան, իհարկե, Բաքվի համար չէ, որ մտել է գլոբալ սադրանքի դաշտ և գնացել արյունահեղության:

Անկարան դրան գնացել է իր համար, համանախագահ երկրներին պահանջներ ներկայացնելու և պայմաններ թելադրելու, այսպես ասած, կովկասյան ռեգիոնում իրեն հաշվի առնելու համար, և համանախագահ երկրների երեք նախագահները փաստորեն նրան հաշվի չեն առնում՝ առնվազն իրենց հայտարարությամբ: Ամփոփելով պետք է փաստել, որ այս բոլորը շատ կարևոր կոնսենսուս է, որը պահպանելը պետք է լինի Հայաստանի դիվանագիտական ընթացիկ առաջնահերթություններից մեկը, նաև այն համատեքստում, որ կանխարգելվի որևէ առանձին «սեպարատ» պայմանավորվածության փորձ, որ կանի Անկարան երեք նախագահների այդ կոնսենսուսը ճեղքելու ուղղությամբ: Միաժամանակ, այդ կոնսենսուսը առաջին հերթին, անշուշտ, նաև հայկական բանակի ռազմաճակատային հաջողությունների արդյունքն է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular