ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱԺ ընտրություններն առաջիկա կիրակի օրը լինեին, Ն.Փաշինյանի կուսակցությունը չէր անցնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տպավորությունն այնպիսին է, որ հայկական քաղաքական իրականությունում առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Եվ եթե լավ ուսումնասիրենք, գուցե հայոց այբուբենի հնարավոր բոլոր կոմբինացիաներով էլ որևէ կուսակցություն գտնենք, բայց խնդիրն այն է, թե որ կուսակցությունն է առավել կենսունակը և այդ բազմազանության մեջ որն ինչով կարող է առավել գրավիչ լինել սովորական քաղաքացու համար:

Սեփական ուժերով իրականացված սոցիոլոգիական հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ եթե 10-15 տարի առաջ ընդդիմադիր դաշտում բավական ակտիվ կուսակցություններն արդեն մոռացվել են, ապա նորաստեղծ կուսակցությունների մասին տեղեկություններն առավել թարմ են և ստույգ, քանի որ դրանց մասին գրեթե բոլորը և՛ լսել էին, և՛ գիտեին, թե ով է այն ղեկավարում:
Հարցման մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, պատասխանել են նաև, թե իրենք ո՞ր կուսակցությանը նախընտրություն կտային հարցին, եթե ընտրություններն առաջիկա կիրակի օրն անցկացվեին կամ, այլ կերպ ասած, ում կընտրեին: Ուշագրավ էր, որ հարցմանը մասնակցածները նորաստեղծ կուսակցությունների մասին ոչ միայն տեղյակ են, այլև նույնիսկ վստահում են ու պատրաստվում են ձայն տալ:
Սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից ՔՊ կուսակցությանը ճանաչում է մոտ 7,1 %-ը, ՀՎ-ին՝ 14 %-ը, իսկ ԼՀ-ին՝ մոտ 11%-ը, ու եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային ԱԺ ընտրությունները, ապա ՔՊ-ին ձայն կտար հարցվածների 2,1 %-ը, ՀՎ-ին՝ 4,3 %-ը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իրենց ձայնը կտա հարցվածների 5,1 %-ը:
Ի դեպ, ուշագրավ էր այն, որ ի, տարբերություն մնացած կուսակցությունների, հարցվածները նշում էին, որ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությանը վստահում են մի քանի պատճառով:
Նախ՝ նրա համար, որ նա բավականին ակտիվ պայքարում է ոչ միայն ԱԺ-ում, այլև այլ հարթակներում: Մասնավորապես, նշում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից թույլ տրված ապօրինությունների դեմ պայքարը, որի արդյունքում օրերս ՀԾԿՀ-ն 5 մլն դրամով տուգանեց ՀԷՑ-ին:
Հիշեցնենք, որ ՀԾԿ հանձնաժողովը վարույթ էր սկսել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրության հիման վրա, որով հանձնաժողովին էր փոխանցել բազմաթիվ քաղաքացիների բողոքն այն մասին, որ էլեկտրաէներգիայի հաշվիչների գիշերային ժամանակ իրական ժամանակից մի քանի ժամ հետ է մնում, ինչի հետևանքով քաղաքացիները գիշերը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարել և վճարում են ցերեկային սակագնով: ՀԾԿՀ ուսումնասիրություններն էլ էին ցույց տվել, որ դիմումը հիմնավոր է, այդ պատճառով էլ որոշում էր կայացվել տուգանել ՀԷՑ-ին:
Այնպես որ, քաղաքցիական հասարակությունն արդեն սկսել է ոչ թե մարդկանց պոպուլիստական ելույթներին հավատալ, այլ գործերին և այս անգամ արդեն ճոխ բառապաշարով ու սուր ելույթներով մարդկանց գայթակղելուց բացի, հարկ կլինի նաև հասարակությանը ցույց տալ, թե խոսելուց բացի կուսակցություններն ինչ կոնկրետ գործեր են կարողացել իրականացրել:


Ա.Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular