ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի առաջարկը Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդալով Թուրքիայի նախագահի, իրենց խորհրդարանում ունեցած ելույթի մասին հոդվածը` որտեղ նա, «նեղացած» աշխարհի ուժեղների միասնական «հակաթուրքական»  կոչից, նրանց «իրավունք չի վերապահում» մասնակցել հրադադարի հաստատման գործին. ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ թուրքը շատ նուրբ ակնարկ է ուղարկում Փաշինյանին՝ ուղիղ կապի դուրս գալ իր հետ և Հայաստան-Թուրքիա, գուցե Թուրքիա- Հայաստան-Ադրբեջան-Արցախ ֆորմատով բանակցություններ սկսել և հրադադար հաստատել: Ինչի՞ վրա է հիմնված առաջին հայացքից անհավանական թվացող իմ այս ենթադրությունը. երբ նա ասում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Եվրոպան 30 տարի ոչինչ չեն արել այս կոնֆլիկտի լուծման համար, և շարունակում, որ հրադադարի հաստատման հարցում նրանք անելիք չունեն, իսկ հոգու խորքում համոզված է.

 - Թուրքիայի վերելքը զսպելու համար միավորվել են հակաթուրքական դիրքորոշմամբ և դեռ ավելին, փորձում են կրակից շագանակներ հանել, այդ զզվելիները, ի օգուտ իրենց շահերի, բայց ինչևէ, ի՞նչ կարելի է հասկանալ այս մտքերից խորը նայելու դեպքում. առաջինը, որ Թուրքիան չի բացառում, դեռ ավելին, ցանկանում է հրադադար հաստատել (պատճառներից ամենահիմնականը ոչ թե նրա բարությունն է, այլ բոլոր սկզբնական հաշվարկների ձախողումը և բացահայտ կոպիտ սխալները, միջազգային արձագանքն էլ, մեղմ ասած, իրենց օգտին չէ, Իրանը ակտիվանում է, Ռուսաստանը կարծես իր հանգստությամբ ավելի շատ է վախեցնում, իսկ ամենակարևորը՝ հայկական բանակը, այնպիսի կատաղի և պրոֆեսիոնալ դիմադրություն է ցույց տալիս, որ նրա մեջ կասկածներ են առաջացել, որ ամբողջ թուրքական բանակն էլ երևի ի զորու չէ զսպել հայկական ռազմական մեքենային) և որպես «արժանապատիվ» նահանջ՝ հետագա ավելի խայտառակ իրավիճակից խուսափում, կոչ է ուղղում Փաշինյանին հանդիպել և հրադադար կնքել: Ինչու՞ Փաշինյանին -հապա էլ ու՞մ, եթե ԱՄՆ-ը, ՌԴ-ն, «Եվրոպան արժանի չեն» մասնակցել, ապա ու՞մ հետ նա կարող է այդ հարցը քննարկել, բացի պատերազմի փաստացի հասցեատեր Հայաստանից:

Ի՞նչ է շահում Թուրքիան բացի վերը նշված հանգամանքներից՝ նա լիգիտիմացնում է իր մուտքը Կովկաս մեծ իմաստով, որովհետև քանի Հայաստանը հարաբերություն չունի և կտրուկ մերժում է Թուրքիայի միջամտությունը և դերը Կովկասում, Թուրքիան, կարելի է ասել, և կա և չկա Կովկասում, բայց մեր այդ մերժողական քաղաքականությունն էլ, որ գալիս է հնուց, կարծես լուրջ հեռանկար չունի. Այսինքն ի՞նչ է ստացվում,- իհարկե մենք հասկանում ենք, որ դուք մեզ հետ պատերազմում եք, մենք տեսնում ենք, որ դուք եք ղեկավարում Ադրբեջանական բանակը, բայց մենք ձեզ հետ չենք շփվի, որ ձեր մուտքը Կովկաս չլիգիտիմացնենք: Պարոնայք, ընկերներ արդյո՞ք մեր քաղաքականությունը ջայլամային չէ՞, Թուրքիան վաղուց զորքեր է տեղակայել Նախիջևանում, արդեն Ադրբեջանի այլ հատվածներում, Վրաստանում ունի ստրատեգիական տնտեսական ներկայություն և հիմա նրա F 16-երը մեր երկնքում խոցում են մեր ինքնաթիռները, բայց մենք ՙչենք թողնում՚, որ Թուրքիան մտնի Կովկաս: Եվ կարծես ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն կարողանում արգելել Թուրքիային մտնել տարածաշրջան:

Այդքան մեծ դեր հատկացնելով Հայաստանին՝ նա միևնույն ժամանակ, կարծես կտրում է Հայաստանին Ռուսաստանից, բայց այստեղ պետք չէ շատ ոգևորվել, որովհետև նա դա անում է ոչ ամենևին Հայաստանի փառքի կամ սուբյեկտայնությունը բարձրացնելու համար, նա դա անում է հետագայում՝ այս կամ այն ձևով կլանելու, ոչնչացնելու նպատակով, հպարտ, բայց արդեն միայնակ Հայաստանին: Ինչու՞ ես վերևում օգտագործեցի նուրբ ակնարկ արտահայտությունը: Ռեջեբը կամ նրա խորհրդականները հաշվարկել են Նիկոլի թույլ և ուժեղ կողմերը և հաշվարկել են, որ նա ունի մեծամտական, արկածախնդրական հակումներ՝ (երբ իրեն ասում են Կովկասի Գանդի՝ ինքը լիովին անկեղծ մտածում է, որ դա ճշմարտություն է, ինքն իրեն արդեն հասցրել մի քանի անգամ համեմատել Հիսուս Քրիստոսի հետ և Մակի ամբիոնից խոսում էր Նելսոն Մանդելայի և իր մասին, ինչևէ, այս ամենով հանդերձ, նա իր հայրենիքի նվիրյալն է և շատ անկեղծորեն ցանկանում է առաջ մղել երկիրը և մաքրել կոռուպցիայից, իհարկե, իր համեստ մտապատկերացումների, գիտելիքների և ունեցած փորձի չափանիշներով) և առիթը բաց չի թողնի արդեն համաշխարհային մասշտաբով PR-վելու շանսը, իսկ Էրդողանը Ադրբեջանին ժամանակավորապես «գցելով» (կարող է ասել,- ես մեղավո՞ր եմ, որ 8 միլիոնով և իմ ամբողջ օգնությամբ հանդերձ չկարողացաք մի բուռ հայերի հախից գալ, էնպես, որ դուք եք մեղավոր) ձեռք կբերի իմիջ՝ խաղաղություն հաստատողի իմիջ, այս անգամ արդեն Կովկասում և կամրապնդի իր դիրքերը որպես ամենակարևոր «խաղացողներից» մեկը:

Իսկ Ռուսաստանը բազմանշանակ լռում է, չնայած, եթե միանշանակ խառնվեր, և մեծ պատերազմ ծագեր՝ մենք միևնույն է չէինք շահի. այն տեղի էր ունենալու մեր տարածքում և մեր հաշվին: Ի՞նչ անել՝ ես չեմ կարծում, որ մենք դատապարտված ենք ամեն օր 50-100 զոհ տալուն՝ տասնամյակներով և չեմ կարծում, թե ճիշտ են դատարկ և անպատասխանատու գոռգոռոցները, թե մենք պետք է սպանենք 8 միլիոն ազերիներին, հետո 80 միլիոն թուրքերին, հետո էլի մի 10 միլիոն Իրանի ազերիներին, հետո միլիոնավոր պակիստանցիներին և աֆղանցիներին՝ հրադադար պետք է հաստատել, բայց բոլոր գործընկերների հետ համաձայնեցնելուց հետո և նրանց, որպես վկա ու երաշխավոր մասնակից դարձնելու պայմանով: Իսկ, թե Թուրքերի հետ ինչ պետք է խոսել և ինչպես կամ ինչպես հզոր Հայաստան ունենանք՝ դրանք այլ հոդվածների նյութեր են:

Հ. Գ. Եթե այս ամենը Էրդողանի մտքով չի անցել, ապա ես հուշում եմ Փաշինյանին, որ իր մտքով անցկացնի և հարմար պահին հանդես գա նախաձեռնությամբ:

   Վարդան Թունյան
 
   Նախաձեռնությունների ազգային կենտրոն
 
   www.1or.am 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular